Article image
Եթե ցանկանում եք լավաշով շատ համեղ ու յուրահատուկ ուտեստ պատրաստել, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է

Բաղադրիչներ

  • միս տավարի — 300 գ
  • միս խոզի — 300 գ
  • սոխ — 1 գլուխ
  • գազար — 200 գ
  • սմբուկ — 300 գ
  • կարտոֆիլ — 300 գ
  • ձիթայուղ — 40 մլ
  • լավաշ — 7 հատ
  • աղ
  • սև պղպեղ
  • Պատրաստման եղանակը

    Միսը կտրատել խորանարդիկներով և տապակել թավայի մեջ առանց կափարիչը փակելու:
    Ավելացնել մանր կտրատված գազարը և սոխը, ապա՝ կտրատված սմբուկը, համեմել աղ ու պղպեղով: Ամբողջը խառնել և թողնել՝ շոգեխաշվի:

    Առանձին տապակել մանր խորանարդիկներով կտրատված կարտոֆիլը:

    Լավաշի մեկ հատը կտրատել ժապավենաձև, որպեսզի այդ ժապավեններով կապենք մյուս լավաշները: Լավաշի վրա լցնել պատրաստված լցոնը, ապա փաթաթել և կապել լավաշի ժապավենով:

    Եփել ջեռոցում 20-30 րոպե 160 աստիճանում: Ջեռոցից հանել խրթխրթան լավաշները և անմիջապես անցնել համտեսելուն:

    Ի դեպ, այսպիսի լցոնված լավաշ կարելի է պատրաստել նաև այն պահին, երբ շատ կցանկանայիք ուտել ֆասթֆուդ, սակայն գիտակցում եք, որ այն օգտակար չէ: )

     

    Աղբյուր