Article image
Իսկ դուք ինչպե՞ս եք լվանում սև հագուստը, կարդացեք սև հագուստը լվանալու իմ մեթոդը, որ տարիներ շարունակ ինձ հուսախաբ չի արել

Մեզանից շատերին է ծանոթ այն մտավախությունը, որ սև գույնի հագուստը լվանալիս վախենում ենք, որ գույնը կարող է  չպահպանվել և չորանալուց հետո պարզվի, որ այն արդեն մոխրագույն է:

Այս հնարները  կօգնեն պահպանել հագուստի սև գույնը  տևական ժամանակ, եթե անգամ այն ամեն օր լվացվի:

Եթե ցանկանում եք, որ  սև հագուստը լվանալուց հետո չդառնա մոխրագույն, ապա ընտրեք ցածր ջերամստիճանով ռեժիմ և լվացքի փոշուն ավելացրեք մի պտղունց աղ:

Որպեսզի սև հագուստը  լվանալիս պահպանի իր թարմ սև գույնը, թասի մեջ սառը ջուր լցրեք, ավելացրեք երկու ճաշի գդալ քացախ,  ստացված լուծույթում  թրջեք հագուստը  և թողեք 20 րոպե. Այնուհետև  քամեք և լվացեք սովորականի պես: Հագուստի սև գույնը  կարելի է պահպանել նաև սուրճի օգնությամբ:  Թասի մեջ եռացրած ջուր լցնել, ավելացնել  սև սուրճ,  պետք է ստացվի շատ թունդ լուծույթ, հագուստը  իջեցնել այդ ջրի մեջ,  թողնել 20-30 րոպե, այնուհետև լվանալ  ցածր ջերմաստիճանի ռեժիմում:

Սև հագուստի  գույնը  պահպանելու հարցում կօգնի սոդան: Լվացքն ավարտելուց հետո  թասի մեջ տաք ջուր լցնել,  ավելացնել  մեկ ճաշի գալ սոդա, լավ խառնել, որ լուծվի,  երբ ջուրը մի փոքր գոլանա  հագուստը դնել այդ լուծույթի մեջ,  թողնել 10-15 րոպե: Այնուհետև պարզաջրել:

Եթե չեք ցանկանում կիրառել այս հնարները, բայց ուզում եք, որ ձեր հագուստի գույնը պահպանվի, ապա  տարեք քիմմաքրման:

Աղբյուրը՝ Goodinfo