Արյան վատ շրջանառության և գլխուղեղի անոթների խցանման դեպքում շատ հաճախ գլխացավեր են առաջանում:
Շատ հաբեր այդ ցավը չեն վերացնում կամ շատ քիչ ժամանակով են վերացնում:
Ուստի առաջարկում ենք բնական միջոց, որը կօգնի լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը և բառացիորեն մի քանի րոպեում վերացնել գլխացավը:
Գլխուղեղի անոթների խցանման դեմ հիանալի միջոց
Բաղադրիչները՝
Կատվախոտի թուրմ՝ 100 մլ Էվկալիպտի թուրմ՝ 100 մլ Քաջվարդի թուրմ՝ 50 մլ Առյուծագու թուրմ՝ 100 մլ Անանուխի թուրմ՝ 50 մլ Ալոճենու թուրմ՝ 100 մլ 10 հատ մեխակ 1 ճ/գ մեղր 10 գ կոճապղպեղի փոշի
Բոլոր բաղադրիչները լցնել մուգ ապակե տարայի մեջ և 25 օրով թողնել մութ տեղում՝ թրմվելու, պարբերաբար թափահարել: Հետո քամել:
Խորհուրդ է տրվում ընդունել 25-ական կաթիլ օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ (առավոտյան և երեկոյան):
Մենք առաջարկում ենք բուժիչ բույսերի հանգստացնող թուրմերով շատ արդյունավետ խառնուրդ:
Այն, որ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ճշմարտություն է:
Այդ թուրմերը կօգնեն թուլանալ, վերականգնել և ամրապնդել նյարդային համակարգը:
Կատվախոտի թուրմ՝ 100 մլ Էվկալիպտի թուրմ՝ 50 մլ Քաջվարդի թուրմ՝ 100 մլ Առյուծագու թուրմ՝ 100 մլ Անանուխի թուրմ՝ 25 մլ
Պատրաստումը՝
Խառնեք բոլոր թուրմերը և 2 շաբաթով մութ տեղում դրեք, մի թափահարեք:
Խորհուրդ է տրվում ընդունել ուտելուց 15-20 րոպե առաջ օրը 3 անգամ՝ 1-ական թ/գ խմելու ջրով:
Հակացուցումներ՝
Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրելու շրջանում, մինչև 12 տարեկան երեխաներին, հարբեցողության դեպքում, ամեն օր ավտոմեքենա վարող մարդկանց և խառնուրդի ցանկացած բաղադրիչից ալերգիայի դեպքում:
Աղբյուր