Article image
Համացանցի հիթը. Թխվածքաբլիթ 5 րոպեում, որից հնարավոր չէ հրաժարվել. սուրճի հետ ամենաընտիր աղանդերը

Հավանաբար շատերը կահամաձյանվեն, որ չկա ավելի հաճելի  բան, ընտանիքի անդամներին ուրախացնել: Այս թխվածքաբլիթը  տալիս է այդ հնարավորությունը:  Այն կարելի է պատրաստել  ընդամենը 5 րոպեում և հիացմունքի պահեր պարգևել  տան անդամներին:

Պատկերացրեք նրանց ուրախությունը, երբ մտնում եք խոհանոց և ընդամենը 5 րոպեում մատուցում եք այս փոքրիկ հրաշք թխվածքները:

Բաղադրիչներ

½ բաժակ  կարագ 2 բաժակ շաքարավազ ½ բաժակ կաթ 4 ճաշի գդալ կակաո ½ բաժակ նուտելա Վանիլին 3-3,5 բաժակ  վարսակի փաթիլներ (արագ պատրաստման)

Պատրաստման եղանակը

Կարագը, կաթը, շաքարավազը և կակաոն լցնել կաթսայի մեջ դնել կրակին, հասցնել եռման և եռացնել 1 րոպե:

Ավելացնել  նուտելան, վանիլինը և վարսակի փաթիլները: Լավ խառնել:

Ջեռոցի տապակի վրա գդալի օգնությամբ լցնել թխվածքաբլիթները  իրարից որոշակի հեռավորության վրա, թողնել սառչի 10-15 րոպե (եթե կարողանաք համբերել) և մատուցել:

Աղբյուրը՝ Goodinfo