Article image
Պարզվում է՝ կնոջ օրգանիզմի համար ճակատագրական կարող է լինել յոդի պակասը, ահա թե ինչպես պարզել՝ որքան շատ յոդի պակաս ունի օրգանիզմը և ինչպես լրացնել այդ պակասը

Չոր և մոխրագույն մաշկը, մազաթափությունը, փխրուն եղունգները, այտուցները,  քրոնիկական հոգնածությունը  քնկոտությունը և այլն վկայում են օրգանիզմում յոդի անբվարարության մասին: Եթե կնոջ օրգանիզմում յոդի անբավարարություն չկա, կնոջ աչքերը միշտ փայլում են և նա միշտ առույգ է ու ժիր:

Յոդի անբավարարությունը վտագավոր է կնոջ օրգանիզմի համար, քանի որ վահանաձև գեղձի աշխատանքը մեծ  կապ ունի թե արտաքինի և թե հորմոնալ համակարգի հետ: Երեխաների մոտ յոդի անբավարարության նշան են դպրոցական առաջադրանքները կատարելու ընթացքում չկենտրոնանալը, շուտ հոգնելը, լացկանությունը:

Ստուգելու համար օրգանիզմում յոդի քանակությունը գիշերը քնելուց առաջ աջ ձեռքի նախաբազուկի արտաքին մասում յոդով երեք գիծ գծեք 10 սմ երկարությամբ: Առաջին գիծը ուժեղ արտահայտված գույնով, երկրորդ գիծը՝ թույլ գույնով, երրորդը՝ շատ թույլ երևացող գույնով:

 

Առավոտյան նայում ենք գծերին:

Եթե օրգանիզմը յուրացրել է թույլ գույնով գիծը, ապա օրգանիզմում յոդի քանակը բավարար է: Եթե թույլ և միջին թույլ գծերից հետք չի մնացել, օրգանիզմը յոդի պահանջ ունի:

Եթե  երեք գծերից հետք չի մնացել, ապա դա նշանակում է, որ  վահանաձև գեղձը  չի աշխատում նորմալ ռեժիմով:

Հիշեցում. Եթե դուք տառապում եք հիպերթիրեոզով, ապա  այս փորձը ձեզ համար չէ,  ձեզ մոտ սրտի աշխատանքը կարագանա:

Բուժում

1-ին գիշեր՝ յոդով ցանց ենք նկարում աջ ոտքի սրունքին 2-րդ գիշեր՝  նկարում ենք ձախ ոտքի վրա: 3-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ձեռքի վրա: 4-րդ գիշեր՝նկարում ենք ձախ ձեռքի վրա: 5-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ոտքի վրա: 6-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ոտքի վրա: 7-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ձեռքի վրա:

Կարևորը ոչինչ չշփոթել և  բաց չթողնել ոչ մի գիշեր: Եթե բաց եք թողել, ուրեմն  կարող եք  բուժումը վերսկսել միայն  2 շաբաթ հետո:

Այս բուժումը պետք է անել աշնան-ձմռան  շրջանում: Ամռանը խորհուրդ չի տրվում:

Սպիտակ յոդ

Յոդի մեջ  լուծել մեկ-երկու հաբ ասպիրին,  ստացվում է սպիտակ յոդ:

Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում, որ մարմնի վրա երևա յոդի հետքը:

Յոդի հետ կապված վերոնշյալ գործողությունները անել միայն գիշերը,  իսկ եթե քսում եք ցերեկային ժամերին, ապա փողոց դուրս չգալ և խուսափել միջանցիկ քամիներից:

Առավել հանգամանալից տեղեկատովություն ստանալու համար անրաժեշտ է դիմել մասնագետին:

Աղբյուրը՝ Goodinfo