Article image
Կիտրոնով լաթը իմ օգնականն է, իմ տան կահույքը փայլում է մաքրությունից և ստիպված չեմ լինում առավոտից մինչև երեկո փոշի մաքրել, ահա թե ինչի շնորհիվ

Շատ տնտեսուհիներ կխոստովանեն, որ տան փոշու դեմ պայքարելն այնքան էլ  հեշտ գործ չէ, այստեղ մաքրում ես, այնտեղ փոշին արդեն նստած է: Եվ շատերն են փորձում գտնել  այն հարցի պատասխանը, թե ինչպես  պայքարել փոշու դեմ և ցանկալի է առանց քիմիական նյութերի: Առանց այդ էլ քիմիան այսօր շատ է թափանցել մեր կենցաղ:

Կիտրոնով լաթը հիանալիորեն լուծում է այդ հարցը: Մի փոքր խորամանկություն,  և  հարկ չի լինի այդքան հաճախակի մաքրել փոշին:

Կիտրոնով լաթ ունենալու համար պետք է անել հետևյալը:

Վերցնել 1 խոշոր կիտրոն,  կտրատել շրջաններով և շարել բանկայի մեջ,  վրան լցնել 7 ճաշի գդալ բուսայուղ:

Տարան ամուր փակել և թողնել թրմվի  մեկ շաբաթ:

Մեկ շաբաթ անց  բանկայի տարողությանը ավելացնել  1 բաժակ եռացրած ջուր, խառնել և քամել:

Վերցնել 1 կամ 2 մաքուր լաթ և ընկղմել այդ լուծույթի մեջ: Այնուհետև լավ քամել և չորացնել:

Չորացնելուց հետո  ստացվում է կահույքի և այլ մակերևույթների փոշին մաքրելու լաթ:

Մակերևույթները մնում են մաքուր և տևական ժամանակ դրանց վրա փոշի չի նստում:

Աղբյուրը՝ Goodinfo