Փամփլիկ, փափուկ, անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում:
Բաղադրիչներ
Խմորիչ մեկ տուփ Ալյուր 600 գրամ Կաթ 250 մլ Ձվի դեղնուց 4 հատ Կարագ 100 գ Վանիլին 1 տուփ Շաքարավազ 100 գ Մի պտղունց աղ Վրան քսելու համար 1 ձվի դեղնուց 2 ճ. գդալ կաթ
Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա:
Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:
Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա:
Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:
Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով) խառնել և քսել գնդերի մակերևույթին:
Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:
Աղբյուրը՝ Goodinfo