Article image
11 ակնհայտ նշան, որ նա մինչև ականջների ծայրը սիրահարված է ձեզ, աղջիկնե՛ր

Տղամարդկանցից հաճախ հնարավոր չի լինում գլուխ հանել, ու երբեմն կարող է դժվար լինել հասկանալը՝ նա ձեզ իսկապես սիրահարվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ձեր հարաբերություններում կան այս 12 նշանները, ուրեմն՝ նա խենթանում է ձեզ համար։

1. Նա միշտ նկատում է նոր, փոքրիկ դետալները ձեր մեջ

 

Նոր սանրվա՞ծք, նոր ականջօղե՞ր, իսկ միգուցե մազերի գույնը մի փոքր ուրիշ երանգի՞ եք դարձրել։ Միջին վիճակագրական տղան չի նկատի այս դետալներից ոչ մեկը չէր նկատի, բայց այն մեկը, ով իսկապես սիրահարված է ձեզ, հաստատ կնկատի նույնիսկ ամենափոքր փոփոխությունները։

2. Նա ձեզ երես է տալիս՝ փոխարենը շատ բան չպահանջելով

Եթե տղան անընդհատ ուշադրությամբ է պատում ձեզ, հոգում ձեր էմոցիոնալ պահանջմունքները, այնպես անում, որ դուք մշտապես ձեզ լավ զգաք, ուրեմն՝ կարող եք չկասկածել՝ նա սիրահարված է։

3. Նա ձեզ հանգիստ է թողնում

 

Տղան սիրահարված է ձեզ, եթե ձեզ հետ շփվելիս ունենում է տակտի զգացողություն։ Նա կարող է զանգել ձեզ առավոտյան՝ բարի օր, գիշերը՝ բարի գիշեր մաղթելու համար, օրվա ընթացքում՝ իմանալու ինչպես եք, բայց նա նաև թույլ կտա, որ ունենաք ձեր ակտիվ կյանքը՝ առանց նրա, չի պահանջի, որ ամբողջ ժամանակը նրան տրամարդրեք։

4. Նա ակտիվ հետաքրքրված է ձեր հետաքրքրություններով

 

Սիրու՞մ եք պարել, կարդալ կամ ճանապարհորդել։ Եթե նա հարցնում է ձեզ ձեր նախասիրությունների մասին ու ուզում, որ միասին պլաններ կազմեք, նա հաստատ այն տղամարդն է, ով իսկապես հետաքրքրված է ձեզնով և սիրում է ձեզ։

5. Նա այնպես է անում, որ ձեզ անվտանգ ու ապահով զգաք

Եթե նրա կողքին անբացատրելի հարմարավետություն ու անվտանգություն եք զգում, համոզված եղեք, որ նա սիրահարված է ձեզ։

6. Նա գրում է ձեզ, նույնիսկ երբ այդ պահին ուրիշների հետ է ժամանակ անցկացնում

Եթե նա խնջույքի է, գիշերային ակումբում է կամ ինչ-որ այլ հավաքի է մասնակցում ու միևնույն է, գրում է ձեզ, նշանակում է՝ սիրահարված է։ Այն փաստը, որ նա ուզում է կապի մեջ մնալ ձեզ հետ՝ փոխարենը այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես իր կողքին են, ցույց է տալիս նրա իրական զգացմունքները ձեր հանդեպ։

7. Նա խրախուսում է ձեզ

 

Երբ դուք ձեզ ընկճված եք զգում, իսկ տղան ասում է մի բան, որ ստիպում է ձեզ զգալ ավելի ինքնավստահ, դա հենց այնպես չէ։ Եթե նա խրախուսում է ձեզ, ոգևորում, նշանակում է՝ նա ուզում է, որ դուք երջանիկ լինեք։ Դա նաև նշանակում է, որ նա ուզում է ձեր կյանքում մեծ տեղ զբաղեցնել։

8. Նա հրավիրում է ձեզ գնալ մեկօրյա ուղևորության

 

Պատկերացրեք՝ տղան զանգում է ու հարցնում՝ ուզու՞մ եք օրն անցկացնել՝ գնալով քաղաքից դուրս՝  ուսումնասիրելու փոքրիկ թաքնված թաղամաս կամ հանգստանալու լճի ափին։ Սա միանշանակ ցույց է տալիս նրա ուժեղ զգացմունքները ձեր հանդեպ։

9. Նա պատրաստում է ձեզ համար

 

Բոլոր տղաներն էլ աղջկան հրավիրում են ընթրելու, բայց եթե նա ձեզ հրավիրում է՝ ուտելու մի բան, որ ինքն է պատրաստելու ձեզ համար, սա ցույց է տալիս, որ նա հոգ է տանում ձեր մասին։

10. Նա խանդը հասցնում է մինիմումի

 

Խանդը յուրաքանչյուր հարաբերությանը բնորոշ էլեմենտներից է, բայց տղան, ով իսկապես սիրում է ձեզ, նաև վստահում է։ Սա նշանակում է նա անդադար չի զանգում՝ իմանալու՝ որտեղ ես, նա չի հարցնում ամեն մանրամասնություն, երբ խոսում եք որևէ տղայի մասին, երբեք չի ստիպում, որ ձեզ մեղավոր զգաք այն բանի համար, որ ժամանակ եք անցկացրել ընկերների հետ։ Սա սիրո իրական նշան է։

11. Նա ավելի քիչ ժամանակ է անցկացնում իգական սեռի ուրիշ ներկայացուցիչների հետ

 

Երբ դուք առաջին անգամ հանդիպեցիք, գիտեիք, որ նա շատ աղջիկ ընկերներ ունի, բայց հիմա նա սկսել է ավելի քիչ ժամանակ անցկացնել նրանց հետ՝ փոխարենը ընտրելով իհարկե ձեզ։

Աղբյուր՝ Blognews.am