36 շաբաթ…Ինձ նախապես էին հոսպիտալացրել…Ամբողջ հղիության ընթացքում վաղաժամ ծննդաբերության սպառնալիք կար…Բայց ամեն ինչ հանգիստ էր Եվ հանկարծ․․․
Երեկոյան ջրերը գնալու կասկած կար։ Ինձ խանձարուր տվեցին, ասացին․«Հետո անալիզի կուղարկենք»։ Գիշերվա 12-ն էր։ Քունս չէր տանում։ Գնացի պետքարան։ Տեսնեմ՝ էդ խանձարուրին մի բան կա՝ իսկը գույնզգույն միջներակներով թափանցիկ ճիճու։ Սկսեցի անհանգստանալ։ Մտածում եմ՝ կա-չկա՝ երեխուցս է պոկվել-ընկել։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ է նման։
«Աչքի՛»,- ուղեղս մտավ։ Նետվում եմ ծնարան։ Գլխավոր բժիշկն է հերթապահը։ Ծնունդ է ընդունում։ Ինձ ներս եմ գցում ու գոռում․ «Օլգա Ալեքսանդրովնա, երեխայիս աչքը դուրս է ընկել»։ Նրա դեմքը ձգվեց։ Ծննդկանի ցավերն ընդհատվեցին, մանկաբարձուհին ցած գցեց գործիքը։ Սրտաճմլիկ տեսարան էր։
Ինձ ասում է՝ արի էստեղ։ Ես նրան խանձարուրն եմ դեմ տալիս։ Նրանք իրար են խառնվում։ «Այ խելառ, սա խցուկ է։ Գնա քնիր։ Վաղը ծննդաբերելու ես»։ Հետո ամբողջ ծննդատունն ինձ երկար հիշեցնում էր էդ խցուկը։
Աղբյուրը՝ Ամենահետաքրքիր բլոգ