Article image
Կոտլետ, որը ետ կբերի մանկության համը. ձեզանից կես ժամ կպահանջվի

Տատիկի պատրաստած կոտլետների համը միշտ կլինի մեր հիշողության մեջ: Այս բաղադրատոմսը ետ կբերի տատիկի պատրաստած կոտլետի համը:

Այս կոտլետները պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 րոպե։

Բաղադրատոմս

Հորթի միս՝ 700 գ Հաց՝ 1 հատ Սոխ՝ 3 հատ Սխտոր՝ 2 պճեղ Լոլիկ՝ 3 հատ Սամիթ՝ 0.5 խուրձ Մաղադանոս՝ 0.5 խուրձ Կաթ՝ 150մլ Աղ՝ 1 թ/գ Բուսական յուղ՝ 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Հացը մանրացրեք և թաթախեք կաթի մեջ։ Բլենդերի մեջ լցրեք սոխը, սխտորը, աղը և հացը: Հարեք այնքան, որ հավասար զանգված ստացվի:

Խաշեք լոլիկը, կեղևազրկեք և ավելացրեք մանրացրած կանաչեղենը: Խառնեք ամեն ինչ իրար և հետո արդեն ձևավորեք կոտլետները:

30 րոպե տապակեք, և ահա այն պատրաստ է:

Բարի ախորժակ։

Աղբյուր՝ Blognews.am