Article image
Եթե Ձեր տղամարդն անում է այս 15 բաները, նա աշխարհի լավագույն ամուսինն է

Եթե Ձեր զուգընկերն անում է այս 15 բաները, ապա այդ տղամարդը պարզապես գտածո է:

1. Նա վստահում է Ձեզ
Եթե Ձեր զուգընկերը կասկածի տակ չի դնում Ձեր արարքները և խորհրդի համար դիմում է Ձեզ, Դուք իսկապես շատ բան եք նշանակում նրա համար:

2. Նա ազնիվ է Ձեզ հետ
Դուք հասանելիություն ունեք նրա փոստին, սոցցանցերի էջերին, և Ձեր տղամարդուն դա չի անհանգստացնում: Նա թաքցնելու բան չունի:

3. Նա գիտի Ձեր ճաշակը Նա գիտի՝ որն է Ձեր սիրած շոկոլադը, ինչ ֆիլմեր եք սիրում դիտել և ինչպես եք նախընտրում անցկացնել ազատ ժամանակը:

4. Նա Ձեզ ժաանակ է տրամադրում Ձեզ համար Եթե Դուք ուզում եք ընկերուհիների հետ զբոսնել, մենակ ֆիլմ դիտել կամ գեղեցկության սրահ գնալ, նա չի նեղանա:

5. Նա գիտի ձեր տոների ամսաթվերը Նա գիտի ձեր ընդհանուր տոները և չի մոռանում շնորհավորել Ձեզ:

6. Նա Ձեզ օգնում է ավելի լավը դառնալ Նա չի ընդունում ավելորդ քաշի և նման բաների մասին Ձեր անհիման ինքնաքննադատությունը: Փոխարենը՝ օգնում է ավելի ինքնավստահ դառնալ և Ձեզ ոգևորում է, երբ հուսահատվում եք:

7. Ծիծաղում է Ձեր կատակների վրա …նույնիսկ երբ դրանք ծիծաղելի չեն:

8. Նա հավատում է Ձեզ Նա գիտի, որ Դուք ազնիվ եք նրա հետ:

9. Նա ծիծաղում է Ձեզ հետ Միասին դուք կարող եք կատակել ու ծիծաղել: Նա կիսում է Ձեր հումորի զգացումը, Դուք՝ նրանը:

10. Նա գնահատում է Ձեր զգացմունքները Եվ միշտ դրանց ուշադրություն է դարձնում:

11. Նա Ձեզ հասկացնում է, որ Դուք նրա ողջ կյանքի սերն եք: Եվ Դուք դա ամեն օր զգում եք:

12. Ձեր կյանքը հեշտացնում է Ձեզ օգնում է խորհրդով և գործով, իր վրա է վերցնում Ձեր խնդիրների մի մասը:

13. Օգնում է տնային գործերում Պետք չէ, որ Դուք նրան խնդրեք ամանները լվալ կամ հոգալ երեխաների մասին:

14. Նա Ձեզ մխիթարում է, երբ տխուր եք Նա կանի ամենը, ինչ իր ուժերի սահմաններում է, որ Դուք չտխրեք:

15. Նա պաշտում է Ձեր ժպիտը Եվ կարծես, Դուք առիթ ունեք այն Ձեր տղամարդուն ամեն օր նվիրելու:

Աղբյուր՝ Blognews.am