Article image
Թայլանդական դիետա` 7 օրում մինչև 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Թայլանդցիների մեջ դժվար է գտնել ավելորդ քաշով տառապող որևէ մեկին և այդ ամենը՝ միայն նրանց ճիշտ սննդակարգի շնորհիվ, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոօրգանիզմներով:

Թայլանդական դիետայի բոլոր հիմնական սկզբունքներին հետևելով կարելի է ոչ միայն նվազեցնել քաշը, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այս դիետայի շնորհիվ դուք կարող եք ընդամենը 2 շաբաթում ամրապնդել իմունային համակարգը, բարելավել մաշկի վիճակը և ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

Թայլանդական դիետա

1-ին օր.

·   առանց շաքարավազի սև սուրճ, ·   2 հատ խաշած ձու, շոգեխաշած բանջարեղեն, ·   շոգեխաշած ձուկ, ծովային կաղամբ (լամինարիա):

2-րդ օր.

·   առանց շաքարավազի սուրճ, մի կտոր տարեկանի հաց, ·   շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան, ·   200 գրամ խաշած հորթի միս, անյուղ կեֆիր:

3-րդ օր.

·   մի բաժակ կանաչ թեյ, ·   1 հում ձու, հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան, ·   խնձոր (անսահմանափակ):

4-րդ օր.

·   առանց շաքարավազի սուրճ, ·   խյուս-ապուր հավի արգանակով, խնձորներ ·   2 հատ խաշած ձու, 200 գրամ խաշած հորթի միս, բանջարեղենային աղցան:

5-րդ օր.

·   հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան, ·   շոգեխաշած ձուկ, տոմատի հյութ, ·   շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան:

6-րդ օր.

·   առանց շաքարավազի կանաչ թեյ, ·   500 գրամ խաշած հավի միս, լոլիկով ու ձիթապտղով աղցան, ·   2 հատ խաշած ձու, բանջարեղենային հյութ:

7-րդ օր.

·   առանց շաքարավազի կանաչ թեյ, ·   200 գրամ տավարի միս, թարմ արքայախնձոր, ·   500 գրամ խաշած հավի միս, լամինարիա:

Թայլանդական դետայի օգնությամբ արդեն մեկ շաբաթ անց կարելի է բավական լավ արդյունքի հասնել, սակայն եթե ցանկանում եք էլ ավելի լավ արդյունքի հասնել, ապա շարունակեք սնվել այս սննդակարգով ևս մեկ շաբաթ: Այս ռեժիմով սնվելու դեպքում կարելի է օրական ազատվել 700-800 գրամ ավելորդ քաշից:

Սակայն անհրաժեշտ է նաև հիշել ջրի մասին: Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը պետք է լինի առնվազն 2 լիտր:

Աղբյուրը՝ Tert.am