Այսօր կներկայացնենք F1-ից F12 ստանդարտ ստեղները, որոնց նշանակությունն իմանալով՝ կպարզեցնես համակարգչով աշխատանքը և թանկարժեք ժամանակ կխնայես:
Ստանդարտ ստեղների նշանակություն
1. F1 Այս ստեղնը պատասխանատու է ծրագրերի մեծ մասի ակտիվ պատուհանում տեղեկություն ստանալու համար:
2. F2 Այս ստեղնի միջոցով կարելի է վերանվանել առանձնացված ֆայլը:
3. F3 Այս ստեղնը սովորաբար օգտագործվում է որոնման գործառույթի ակտիվացման համար:
4. F4 Պատասխանատու է որոնման պատուհան կանչելու, նաև Microsoft Word-ում վերջին գործողությունը կրկնելու համար: Alt + F4 համադրությունը կօգնի հեշտությամբ փակել հավելվածի ակտիվ պատուհանը:
5. F5 Գործնականում բոլոր ինտերնետ-բրաուզերներում այս ստեղնը կատարում է «Նորացնել» գործառույթը: Նաև դրա օգնությամբ կարելի է սկսել ներկայացնել PowerPoint-ում:
6. F6 Օգնում է կուրսորը տեղափոխել բրաուզերի հասցեի էջ ներմուծման համար:
7. F7 Այս ստեղնն օգնում է ստուգել Microsoft Word-ի տեքստի ուղղագրությունը:
8. F8 Windows-ի ներբեռնման ժամանակ այս ստեղնը սեղմելու դեպքում կարելի է ընտրել ներբեռնման նախընտրելի ռեժիմը:
9. F9 Իսկ F9 ստեղնը շատ օգտակար է անհատական համակարգչի միջին վիճակագրական օգտվողի համար: Այն չունի որևէ ստանդարտ նշանակություն և ամենից հաճախ կատարում է բնորոշ գործառույթներ որոշակի ծրագրերում:
10. F10 Ստեղնի ստանդարտ նշանակությունը ծրագրի մենյուի կանչն է, երբեմն էլ՝ դրա փակումը:
11. F11 Ամենից հաճախ այս ստեղնը կիրառվում է աշխատանքի լիաէկրան և պատուհանային ռեժիմների միջև կապի համար:
12. F12 Այս ստեղնի սեղմումը Microsoft Word-ում բերում է «Պահպանել որպես…» պատուհանը: Shift ստեղնի հետ համադրությամբ պահպանում է Microsoft Word-ի բաց փաստաթուղթը: Ctrl + Shift + F12 համադրությունը նախատեսում է տպել Microsoft Word-ի ընթացիկ փաստաթուղթը:
Աղբյուր