Article image
Եթե սիրում եք մեղրով տորթեր, ապա կարող եք փորձել մեղրով ու շոկոլադով այս տորթը և ապահովել համեղ ու հաճելի հյուրասիրություն

Եթե սիրում եք մեղրով տորթեր, ապա կարող եք փորձել մեղրով ու շոկոլադով այս տորթը և ապահովել համեղ ու հաճելի հյուրասիրություն

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • մեղր — 150 գր
  • շաքարավազ — 200 գր
  • կարագ — 100 գր
  • սոդա — 1 թ/գ
  • ձու — 2 հատ
  • կակաոյի փոշի — 40 գր
  • կաթ — 100 մլ
  • ալյուր — 600 գր
  • Գանաշ
  • դառը շոկոլադ — 100 մլ
  • սերուցք (33% յուղ.) — 80 մլ
  • Կրեմի համար՝
  • սերուցք (33% յուղ.) — 500 մլ
  • դառը շոկոլադ — 200 գր
  • Նուտելլա — 150 գր
  • Պատրաստման եղանակը

    Շոկոլադը մանր կտրատում ենք:

    Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք շոկոլադն ու խառնում:

    Ստացված զանգվածը 3-4 ժամ դնում ենք սառնարանում:

    Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, մեղրն ու կարագը: Այնուհետև դնում ենք կրակի վրա և եփում այնքան, մինչև կարագն ու շաքարավազը լուծվեն: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սոդան ու խառնում:

    Զուգահեռ պատրաստում ենք կակաոն եռացրած կաթի հետ:

    Ստացված երկու զանգվածները խառնում ենք, ավելացնում ձուն և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

    Ավելացնում ենք ալյուրը և խառնում: Պետք է ստացվի կպչուն խմոր:

    Ստացված խմորը բաժանում ենք 12 հավասար մասերի:

    Յուրաքանչյուր մաս բացում ենք յուղաթղթի վրա, ապա պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում:

    Թխում ենք 6-7 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
    Սառնարանից հանում ենք շոկոլադե սերուցքային զանգվածը, հարում ենք, ապա ավելացնում ենք Նուտելլան և շարունակում հարել:

    Խմորաշերտերը պատում ենք կրեմով և սկսում ենք պատրաստել գանաշը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադները և խառնում ենք:

    Տորթը պատում ենք գանաշով, ապա 3-4 ժամ թողնում ենք սառնարանում:

     

    Նյութի աղբյուր՝ www.cooks.am