Այս աշխարհն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես գրում են ռոմանտիկ գրքերում կամ ցույց տալիս լիրիկական ֆիլմերում և արքայադուստրերի մասին մուլտֆիլմերում։ Եվ մեր դուստրերը պետք է դրա մասին իմանան։ Նրանց հիմիկվանից տեղեկացրեք, որ ուզեն թե չուզեն, իրենց վիճակված է կյանքում առնչվել բազմաթիվ դժվարությունների ու անգամ անախորժությունների հետ։ Կարևորը, որ նրանք պատրաստ լինեն ու սովորեն այդ խոչընդոտները հաղթահարել։ Հետևաբար․․․
Ստորև Bestinfo.am-ի ներկայացրած 15 ճշմարտությունը հարկավոր է անպայման պատմել դստերը, քանի դեռ նա չի սկսել ապրել չափահաս կյանքով։
Ոչ էլ մասնագիտական նվաճումների։ Անհրաժեշտ է սովորել երջանիկ ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի։
2. Զգույշ եղեք տղամարդկանց հետ հարաբերություններում
Հիշեք, որ տղամարդու հաճելի ժպիտն ու լավ շարժուձևը կարող են ընդամենը սառը հաշվարկը քողարկելու միջոց լինել։
Ամեն մի հարաբերությունից հարկավոր է դասեր քաղել, սովորել չհիասթափվել սիրուց ու շարունակել որոնումները։
Ինչպես նաև վիրավորել նրան ու ստորացնել։ Ձեր դուստրը պիտի սովորի սիրել ինքն իրեն ու խուսափի անառողջ հարաբերություններից։
Վստահությունը պետք է վաստակել։ Ձեր դստերը սովորեցրեք ականջալուր լինել սեփական կանխազգացմանը ու ոչ մեկին թույլ չտալ իրեն խաբել։
Իսկական ընկերը պիտի միշտ ընկերոջ (ընկերուհու) կողքին լինի ինչպես ուրախության, այնպես էլ՝ տխրության պահերին։ Իսկական ընկերությունը ճակատագրի նվեր է։
Ձեր դուստրը պիտի իմանա, որ հարկ եղած դեպքում պետք է ազատություն տա զգացմունքներին, ստիպի, որ շրջապատն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կնոջ առողջ զգացմունքներն անչափ կարևոր են։
Ամենակարևորը ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը, որը լույս է ճառագում իր շուրջն ու գեղեցկացնում կնոջը, անգամ, երբ երիտասարդությունն անցնում է։
Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ պիտի մտածել հետևաքների մասին ու շատ չկարևորել հանրային կարծիքը, քանի որ ամեն մարդ միայն սեփական արարքների համար է պատասխանատու։
Այդ առումով առաջին քայլը սեփական անձը, արտաքինը սիրելն է, ինչպես նաև սեփական բնավորության առանձնահատկությունների հետ հաշվի նստելը։
Մեծ է հավանականությունը, որ ձեզ քննադատողները ցածր ինքնագնահատական ունեն։ Սեփական ուժերին անսալը հաջողության առաջին գրավականն է։
Պետք է փորձել արագ բացահայտել սուտն ու կեղծիքը, սովորել տարբերել ցորենը որոմից։
Խուսափեք ձեր անձնական կյանքի կարևոր բաները լայն շրջանակների սեփականությունը դարձնելուց։ Չարժե ավելորդ անգամ չարություն ու նախանձ հարուցել սեփական անձի հանդեպ։
Եթե ձեր կյանքում ինչ-որ բան է պակասում, որ ձեզ իսկապես երջանիկ զգաք, մտածեք, որ շատերը չունեն այն, ինչին դուք հասել եք։ Գոհունակություն հայտնեք ճակատագրին ու Աստծուն նրա համար, ինչ ունեք։
Այնուհետև հարկ կլինի հետևել այդ առաջնահերթություններին և փորձել հավատարիմ մնալ դրանց։ Մշտապես մտքում պահեք ձեր նպատակներն ու հետևեք սեփական կյանքի ուղուն։
Աղբյուրը՝ Bestinfo.Am