Բաղադրամասեր
իշխան – 2-3 հատ,
հատիկ պղպեղ – 2 հատիկ,
աղ, սև աղացած պղպեղ,
թարմ թարխուն – 1 փունջ,
կարագ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական:
Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը:
Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ:
Կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան:
Զարդարել կիտրոնի շերտերով: