Article image
Ցանկանո՞ւմ եք սպիտակեցնել դեղնած էմալը և ազատվել ատամնաքարերից, ուրեմն այս միջոցը հենց ձեզ համար է

Շատերն են երազում ունենալ  ճերմակ ու առողջ ատամնաշար: Վնասակար սովորությունները, դեղորայքների ընդունումը, սխալ սնունդը,  նաև ժառանգական գործոնը դեր են խաղում ատամների հետ տհաճություններ ունենալու  հսրցում: Ամենահաճախ հանդիպող խնդիրը էմալի դեղնությունն է և ատամնաքարերի առկայությունը:  Ի դեպ,  նախքան  ատամնաքարերի առաջացումը, ատամները ձեռք են բերում դեղնավուն  երանգ:  Դա վկայում է բակտերիաների կուտակման մասին, որոնք  կարող են առաջացնել  նաև գինգիվիտ, կոկորդի ինֆեկցիաներ:

 

Տնային պայմաններում կարելի է ազատվել ատամների դեղնությունից և ատամնաքարերից հետևյալ պարզ և արդյունավետ միջոցի շնորհիվ:

Անհրաժեշտ է

0,5 թեյի գդալ աղ

1 թեյի գդալ սոդա

Ջրածնի պերօքսիդ

Ջուր

Բերանը ողողելու  հեղուկ

 

Պատրստման և կիրառման եղանակը

Աղը և սոդան խառնել,  ատամի խոզանակը խոնավացնել  ջրում, այնուհետև թաթախել  այդ խառնուրդի մեջ և դրանով մաքրել ատամները հինգ րոպե:

Հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու  ջուրը խառնել և այդ հեղուկով ողողել  բերանի խոռոչը մեկ րոպե, որից հետո ողողել բերանը սառը ջրով:

Այնուհետև ատամները մաքրել ատամի չոփիկի և ատամի թելի օգնությամբ,  ողողել բերանը դրա համար նախատեսված հեղուկով, որից հետո կրկին ողողել բերանը սառը ջրով:
Պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ, ցանկալի է 3  օրյա ընդմիջումով:  Շատ կարճ ժամանակում տարբերությունն ակնհայտ կլինի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն