Article image
Ինչ անել, երբ կոշիկները «բուրում» են. այս միջոցի օգնությամբ կարել է հեշտությամբ ազատվել կոշիկների տհաճ հոտից

Երբեմն պատահում է, որ կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, այդ տհաճ հոտը   անդրադառնում է ոտքերի առողջության վրա, կարող է ի հայտ գալ  ոտքերի մաշկի և եղունգների սնկային հիվանդություն: Տհաճ հոտից կարելի է ազատվել մի շարք միջոցների օգնությամբ:

 

Կոշիկների ներսի մակերեսը  կարելի է մշակել

- քացախով

- կալիումի պերմանգանատի  թույլ լուծույթով

- կոշիկների համար նախատեսված դեզոդորանտով

- ալյուրով կամ սննդային սոդայի օգնությամբ:

 

Հեղուկ լուծույթների օգտագործելու դեպքում բավարար է կոշիկի ներսը մաքրել այդ լուծույթով խոնավացրած լաթով: Իսկ չոր աբսորբենտների դեպքում անհրաժեշտ է դրանք լցնել  կոշիկի մեջ և թողնել  ողջ գիշեր, առավոտյան մաքրել  ֆենի սառը օդի հոսանքի կամ փոշեկուլի օգնությամբ:

Եթե տհաճ հոտը առաջանում է ոտքերի քրտնելու հետևանքով, ապա պետք է զբաղվել ոտքերի խնամքով:

Տնային պայմաններում  կոշիկը կարելի է մշակել

- Անուշարի սպիրտով

-  Օղու լուծությով

-  Կանաչ թեյի թունդ եփուկով

-  Աղով

-  Ակտիվացված ածուխով

-  Ջրածնի պերօքսիդով և սալիցիլաթթվով

-  Քացախի լուծույթով:

 

Կոշիկի մեջ լցնել աղ  և թողել մի քանի օր, որից հետո մաքրել ֆենի կամ  փոշեկոլւի օգնությամբ:

Ակտիվացված ածուխի  հաբերը  լավ մանրացնել  և լցնել գուլպաների մեջ, և այդ գուլպները ողջ գիշեր թողնել  կոշիկների մեջ:

Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների վրա մի քանի կաթիլ եթերային յուղ կաթեցնել և դնել կոշիկներիի մեջ:

Կարելի է նաև գուլպայի մեջ աղացած սուրճ լցնել և դնել, սակայն դա տհաճ հոտն  անցկացնում է կարճ ժամանակով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն