Այս պարզ հնարների օգնությամբ հնարավոր կլինի տանը ավելի արագ Ինտերնետ ունենալ: Հավանաբար շատերն են առնչվում այն խնդրի հետ, երբ Ինտերնետի արագությունը չի գոհացնում:
Wi-Fi տարածող մարշրուտիզատորը պետք է գտնվի բնակարանի կենտրոնում: Այ դեպքում ալիքները հավասարապես են բաշխվում բնակարանում, հավասարապես տարածվելով տան բոլոր անկյունները:
Մարշրուտիզատորը չպետք է գտնվի հատակի վրա, այլապես ալիքներն ավելի շատ կհասնեն ներքևի հարկում բնակվող հարևանին: Սարքի համար ամենալավ տեղը պատի վրա է, առաստաղին մոտ: Դա նպաստում է ավելի հզոր ազդանշաններ արձակելուն:
Տեխնիկան, որը գտնվում է մաշրուտիզատորի կողքին, նվազեցնում է ազդանշանի ուժը: Հեռուստացույցը կամ համակարգիչը պետք է մարշրուտիզատորից հեռու լինեն:
Եթե մաշրուտիզատորն ունի երկու անտենա, դրացից մեկը ուղղեք հորիզոնական դիրքով, իսկ մյուսը դրեք ուղղահայաց դիրքում: Անտենաների այդպիսի դիրքի շնորհիվ ալիքներն ավելի լավ են տարածվում:
Գոյություն ունեն հատուկ քարտեր, որոնք օգնում են հասկանալ, թե որտեղ մարշրուտիատորն ավելի լավ ազդանշաններ կարող է հաղորդել և որտեղ ընդհանապես պետք չէ տեղադրել մարշրուտիզատորը, քանի որ այդտեղից այն չի կարողանա ալիքներ հաղորդել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն