Ատամի արմատի ցանկացած ախտահարում առաջացնում է սաստիկ, անտանելի ցավ: Ատամի նյարդը կարող է ախտահարվել բազմաթիվ պատճառներով, ինչպիսիք են ատամների քայքայումը, կոտրված ատամները, կարիեսը, լնդերի բորբոքումը, վատ դրված պլոմբաներ և այլն:
Նրանք ովքեր ծանոթ են ատամնացավի հետ, գիտեն թե դա ինչպես է տանջում: Այդ ցավը չի թողնում քնել, ուտել, խոսել: Ատամնացավից կարելի է ազատվել այս հրաշք միջոցի օգնությամբ: Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ:
Բաղադրիչներ
½ թեյի գդալ մեխակի փոշի
½ թեյի գդալ կոկոսի յուղ
Մեխակի փոշին պարունակում է էվգենոլ՝ քիմիական միացություն, որը մեղմացնում է ցավը: Կոկոսի յուղն օժտված է հակամիկրոբային հատկություններով:
Պատրաստման եղանակը
Երկու բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ: Ատամի խոզանակի օգնությամբ դնել ցավող ատամի վրա: Գործողությունը կրկնել օրը 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն