Խրթխրթան համեղ ու ախորժալի այս ձողիկները պատրաստվում են շատ արագ: Հիանալի տարբերակ է նախաճաշի կամ թեթև ընդմիջման համար:
Բաղադրիչներ
180 գ կաթնաշոռ
140 գ պանիր պինդ տեսակի
1 ձու
2-3 ճաշի գդալ ալյուր + 1 ճաշի գդալ
Կես կապ կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ցանկության
Աղ
Բուսայուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնել մանր քերիչով:
Վրան ավեացնել կաթնաշոռը, մանր կտրատված կանաչին, ավելացնել ձուն, և լավ խառնել պատառաքաղի օգնությամբ, մինչև ստացվի համասեռ զանգված: Ավելացնել ալյուր:
Սեղանին ալյուր շաղ տալ, գդալի օգնությամբ վերցնել կաթնաշոռային զանգվածից, թավալել ալյուրի մեջ, ձողիկների ձև տալ:
Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, ձողիկները տապակել երկու կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Թավան պետք չէ ծածկել կափարիչով:
Մատուցվող ափսեն զարդարել կանաչիով և շարել կաթնաշոռապանրային ձողիկները:
Կարելի է մատուցել կծու սոուսով կամ այլ սոուսով՝ ըստ ցանկության:
Անուշ լինի
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն