Այս ըմպելիքը շատ օգտակար է, այն պատրաստվում է կարմիր կաղամբից, որը պարունակում է անտոցիդներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Կարմիր կաղամբը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ:
Կարմիր կաղամբի հյութը իջեցնում է ճնշումը, ամրացնում է անոթները, դրանք դարձնում է ավելի էլաստիկ, օրգանիզմից հեռացնում է տոքսինները, մաքրում է լյարդը: Կարմիր կաղամբի մեջ պարունակվող ֆիտոնցիդները պայքարում են տուբերկուլյոզի ցուպիկի դեմ: Կարմիր կաղամբի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Կարմիր կաղամբի տերևներով կոմպրեսները լավացնում են վերքերը, այրվածքները, հանում են գլխացավը:
Կարմիր կաղամբը արագացնում է նյութափոխանակությունը և կանոնավորում է մարսողությունը:
Կարմիր կաղամբից հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
300 գ կարմիր կաղամբ,
1 կանաչ խնձոր
1 ճաշի գդալ թարմ ռեհան
1 ճաշի գդալ թարմ անանուխ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խոշոր կտրատել և հարել բլենդերի օգնությամբ մինչև ստացվի ջրիկ զանգված: Խմել 1-ական բաժակ օրը 2 անգամ ուտելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն