Մարդն իր կյանքում վստահում է մարդկանց: Մարդկանց վստահելը հնարավորություն է տալիս շփվել հնարավորին շատ մարդկանց հետ, բայց երբ մարդուն դավաճանում են, նա սկսում է ավելի ու ավեի քիչ վստահել և արդյունքում սկսում է կասկածանքով վերաբերվել մարդկանց:
Ձկներ
Այս նշանի ներկայացուցիչները հոգու խորքում համոզված են, որ մարդիկ արժանի են իրենց վստահությանը: Ընդ որում, նրանք հետևում են այն մարկանց, ում վստահում են, և դա նրանց թույլ է տալիս բացահայտել խաբեությունը: Ձկներն այնքան միամիտ են, որ միշտ երկրորդ շանս են տալիս: Նրանք շատ ցավոտ են տանում դավաճանությունը: Ձկները հոգեբաններ են, շատ խելացի են և միաժամանակ շատ միամիտ են:
Կշեռք
Շրջապատի մարդկնաց դուր է գալիս օգտվել Կշեռքների միամտությունից: Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս մշտապես եզրահանգումներ անել այն իրավիճակների մասին, որում հայտնվում են: Շփումը, ընկերությունը նույնիսկ հարազատների հետ պետք է լինեն փոխշահավետ: Չնայած, որ Կշեռքները շատ միամիտ են, այնուամենայնիվ նրանք ունեն զարգացած ինտուիցիա, և հոգու խորքում զգում են, երբ դիմացինը փորձում է խաբել:
Խոյ
Խոյերը վստահում են մարդկանց, որովհետև նրանք բոլորին իրենց «արշինով են» չափում: Նրանք մարդկանց մեջ տեսնում են միայն լավ հատկանիշները: Աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին ականջ դնել իրենց ինտուիցիային, որը հաճախ է զգուշացնում վտանգի մասին: Մի կողմից լավատեսությունը և միամտությունը օգնում է Խոյերին ապրել շրջապատի հետ ներդաշնակության մեջ, բայց մյուս կողմից մարդիկ օգտվում են դրանից և փորձում են վնասել Խոյերին:
Աղեղնավոր
Աղեղնավորները հաճախ են տուժում իրենց իսկ միամտության պատճառով: Նրանք կարող են վստահել նույնիսկ քիչ ծանոթ մարդուն: Աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին սովորել մի փոքր ավելի հետևողական լինել շփման մեջ և նոր մարդու հետ ծանոթանալիս մտքում հարց տալ. «Արդյո՞ք ես բավարար չափով լավ եմ ճանաչում այս մարդուն և ո՞րն է երաշխիքը, որ նա չի խաբում»:
Խեցգետիններ
Խեցգետինները կարող են միամիտ լինել միայն որոշակի հանգամանքների բերումով: Նրանք կասկածամիտ չեն, սակայն խելացի են և ունեն առողջ դատողություն: Նրանք շատ միամիտ են դառնում սթրեսային իրավիճակներում, քանի որ այդ իրավիճակում նրանց պաշտպանական մեխանիզմը անջատվում է: Աստղերը խորհուր են տալիս որոշումներ չկայացնել այդ իրավիճակում: Երբ հուզական վիճակը կարգավորվում է Խեցգետինները դադարում են լինել միամիտ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն