Ես հղի էի իմ առաջնեկով, հղիությունս ընթանում էր առանց բարդությունների: Սակայն 24-րդ շաբաթում հիվանդացա գրիպով: Ես ընդունեցի բժշկի նշանակած դեղերը, սակայն վիճակս ավելի վատացավ և ինձ մոտ ախտորոշեցին երիկամների բորբոքում:
Հիվանդանոցի տարեց բուժքույրը, որի հետ մտերմացել էի, ինձ խորհուրդ տվեց այս բաղադատոմսը: Եվ հենց այդ բաղադրատոմսի շնորհիվ մեկ շաբաթ անց անալիզները ցույց տվեցին որ բորբոքումն անցել է: Բայց բուժքրոջ խորհրդով ես շարունակում էի այն ընդունել: Եվ ես շատ առողջ բալիկ ունեցա: Այնքան շնորհակալ եմ այդ բանիմաց ու փորձառու բուժքրոջը:
Այս հրաշք միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել մեկ բաժակ չմաքրված վարսակի հատիկներ, լվանալ և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով կաթսայում 40 րոպե: Թրմել ողջ գիշեր, առավոտյան քամել և խմել 0,5 բաժակ տաք վիճակում օրը 3 անգամ ուտելուց 20-30րոպե առաջ:
Այս չափաբաժնով եփվածը բավականացնում է 2 օրվա համար: 2 օր անց կրկին պատրաստել:
Այս եփուկը մաքրում է երիկամները, լյարդը, ամրապնդում է սիրտը, իջեցնում է շաքարի մակարդակը մեզի մեջ:
Նախքան օգտագործումը անպայման խորհրդակցեք ձեր բժիշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն