Article image
Այս ըմպելիքն իր բուժիչ հատկությունների շնորհիվ իրեն հավասարը չունի. իջեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, լյարդի աշխատանքը

Կարկադեն ամրապնդում է մազանոթները, իջեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը,  ունի հակաբակտերիալ ազդեցություն, բարերար ազդեցություն է գործում լյարդի և ենթաստամոսային գեղձի վիճակի վրա, օժտված է  հակաալերգիկ ակտիվությամբ,  պաշտպանում է ալկոհոլի թունավոր ազդեցությունից:

Կարկադե կարող են խմել ցանկացած տարիքի մարդիկ, այն հագեցնում է ծարավը, լավացնում է մարսողությունը:

Ի դեպ, թե սառը և թե տաք վիճակում  կարկադեն իջեցնում է զարկերակային ճնշումը:

Կարկադեն պարունակում է մրգային թթուներ անփոխարինելի ամինաթթուներ միկրոտարրեր, վիտամիններ այդ թվում նաև С  վիտամին:  Կարկադեում պարունակվող  կվերցիտինը լավացնում է տեսողությունը, հանում է աչքերի հոգնածությունը, մաքրում է օրգանիզմը, նպաստում է լեղիի արատադրմանը,   պաշտպանում է լյարդը վնասակար ազեցություններից,  լավացնում է նյութափոխանակությունը:

Կարկադեն պատրաստելու համար անհրաժեշտ է  վերցնել 1 թեյի գդալ կարկադե 1 բաժակ ջրի համար:

Ջուրը եռացնել և լցնել կարկադեի վրա, թրմել 10-15 րոպե:

Կարկադեն ցանկալի է պատրաստել ապակյա տարայի մեջ, և ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մետաղական  տարա, քանի որ մետաղական տարայում   ըմպելիքը կորցնում է համը, և գույնը: Ճիշտ պատրաստված ըմպելիքը  լինում է զուլալ,  կարմիր, վառ ռուբինի գույնով:

Կարկադեն  խմում են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, որն ի դեպ բավականին զովացնում է ամռան տապին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն