Article image
Ասպիրինի կիրառման այս եղանակների մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին, եթե գիտեք այլ եղանակներ, ապա անպայման կիսվեք գրառման տակ

Ասպիրինը հանդիսանում է  ամենատարածված դեղամիջոցներից մեկը: Այն համարվում է ցավազրկող միջոց և  օգտագործվում է առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար:

Ասպիրինի կիրառման այս եղանակների մասին իմանալը  շատ օգտակար կլինի;

Միջատների խայթոցի դեպքում 1 հաբ ասպիրինը  մանրացնել և լուծել ջրում,  քսել խայթոցի վրա և անմիջապես ցավը և քորը կմեղմանան, դա նաև կկանխի ինֆեկցիան:

Ասպիրինը բացացնում է թևատակերի մուգ մաշկի գույնը: Մանրացնել 2 հաբ ասպիրին և լուծել ½ բաժակ տաք ջրում, քսել թևատակերի հատվածում, թողնել 1 ժամ և լվանալ առատ ջրով: Գործողությունը կրկնել ամեն օր:

Ասպիրինը վերացնում է թեփը: 2 հաբ ասպիրինը մանրացնել, ավեացնել շամպունի մեջ,  և լվանալ սովորականի պես:

Չորացնում է պզուկները: 1 հաբ ասպիրինը մանրացնել,  վրան մի քանի կաթիլ ջուր ավելացնել, լավ խառնել և քսել  պզուկների վրա, թողնել ողջ գիշեր առավոտյան դեմքը լվանալ սառը ջրով: Կրկնել ամեն գիշեր, մինչև պզուկները լիովին վերանան:

Ասպիրինի օգնությամբ կարելի է ազատվել հագուստի թևատակերի դեղին հետքերից:  2 հաբ ասպիրինը  մանրացնել, խառնել ½ բաժակ  ջրի հետ քսել հետքերի վրա, թողնել ողջ  գիշեր, առավոտյան լվանալ սովորականի պես:

Ասպիրինի օգնությամբ կարելի է ազատվել կոշտուկներից: 7 հաբ ասպիրինը  մանրացնել, վրան լցնել ½ թեյի գդալ կիտրոնի հյութ, մի քանի կաթիլ ջուր և ստացված մածուկը քսել կոշտուկների վրա,  ոտքերը փաթաթել  տաք սրբիչով,  այնուհետև պոլիէթիլենային փաթեթով: Թողնել 10 րոպե, այնուհետև մածուկը մաքրել  չեչաքարի օգնությամբ:  Կրկնել գործողությունը ամեն օր, մինչև  կոշտուկներն անցնեն:

Ասպիրինով պատրաստված դիմակը  փափկացնում է և մաքրում է մաշկը և առողջ տեսք է հաղորոդւմ: 5 հաբ ասպիրինը մանրացնել, ավելացնել 2 թեյի գդալ յոգուրտ, կարելի է նաև մածուն,  քսել դեմքին, թողնել 20 րոպե,  այնուհետև լվանալ առատ ջրով, որից հետո  քսել խոնավեցնող կրեմ:  Կարելի է պատրաստել և օգտագործել շաբաթը 2 անգամ:

Ասպիրինը մազերին փայլ է տալիս:  8 հաբ սպիրինը մանրացնել և լուծել 1 բաժակ ջրի մեջ, քսել մազերին  թողնել 15 րոպե: Լվանալ մեծ քանակությամբ ջրով:

Ասպիրինը երկարացնում է ծաղիկերի կյանքը: 1 հաբ ասպիրին ավելացնել ծաղկամանի ջրի մեջ և ծաղիկները տևական ժամանակ թարմ կմնան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն