Article image
Ահա, թե ինչպես ընկերուհուս հաջողվեց ազատել ամուսնուն ալկոհոլիզմից և փրկել ընտանիքը

Շատ մարդիկ, ովքեր  չեն բախվել  այնպիսի խնդրի հետ, ինչպիսին ալկոհոլից կախվածությունն է, կարծում են, որ դա ընդամենը վատ  հակում է,  որից շատ հեշտ է ազատվել ցանկության դեպքում: Սակայն, ալկոհոլիզմն իրականում սարսափելի և կործանարար հիվանդություն է, որը պետք է բուժել ինչպես, օրինակ,  հիվանդ սիրտը կամ ստամոքսը:  Երբ մարդը ալկոհոլից կախվածության մեջ է, դա իսկական ողբերգություն է թե նրա և թե նրա ընտանիքի անդամների համար:

Ալկոհոլիզմը կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով, սակայն դա պետք է անել  զգուշորեն, որպեսզի  ալկոհոլից կախվածություն ունեցողը  դա չնկատի, այլապես կհրաժարվի ընդունել: Նրան պետք է ասել, որ դա  անհրաժեշտ է ինչ-ինչ այլ պատճառներից ելնելով, օրինակ, նրա մոտ առկա ինչ որ այլ առողջական խնդիրը վերացնելու համար:

Ալկոհոլիզմը բուժելու ժողովրդական միջոցներից է դափնու տերևից պատրաստված եփուկը:  Անհրաժեշտ է չորս գրամ  դափնու տերևը  եփել 100 մլ ջրում մարմանդ կրակի վրա 10 րոպե:Եփուկը քամել և սառեցնել:  Հիվանդը պետք է խմի ուտելու ընթացքում  ոչ մեծ կումերով:

Ալկոհոլիզմից կօգնի ազատվել նաև ուրցը: Ալկոհոլային կախվածության դեմ մի շարք պրեպարատներում  պարունակվում է հենց այս բույսը:
15 գ ուրցի վրա լցնել 500 մլ եռացրած ջուր:

15 րոպե եփել ջրային գոլորշու վրա, այնուհետև քամել, ավելացնել սովորական ծորակի ջուր, այնքան որ ստացվի նախնական 500 մլ-ը, ,քանի որ եռալիս ջրի ծավալը պակասում է:

Ընդունել  50 մլ  անմիջապես ուտելուց առաջ:

ՀԻՇԵՑՈՒՄ.  Պահպանեք  չափաբաժինները, այլապես  հնարավոր է առողջությանը մեծ վնաս հասցվի:

Թող ոչ մի ընտանիք չառնչվի այնպիսի խնդրի հետ, ինչպիսին ալկոհոլիզմն է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն