Article image
Համացանցում ծանոթացա մի աղջկա հետ, որոշեցինք հանդիպել ռեստորանում, և իմանալով, թե ինչ կա նրա մտքին՝ ես որոշեցի մի լավ դաս տալ նրան

Մի անգամ ես համացանցում ծանոթացա մի աղջկա հետ: Ես անմիջապես հասկացա, որ դա այն տեսակի աղջիկներից է, որոնք «ապրում են» ծանոթության  սոցցանցերում: Նրանց գործողությունները հետևյալն են. ամեն օր ստանում են ծանոթանալու  հրավերներ, այնուհետև  համաձայնում են հանդիպել,  ընտրում են բավականին  լավ ռեստորան կամ ակումբ: Լավ ուտում են, կախված ախորժակից,  լավ ուրախանում են, հանդիպման  գալիս են ընկերուհու հետ, որին իբր  պատահական են հանդիպել և հաջորդ օրը դադարեցնում են կապը:

Այդ աղջկան առաջարկեցի հանդիպել, նա սիրով համաձայնեց, ես առաջարկեցի գնալ միի հանգիստ վայր թեյ խմելու,  իսկ նա առաջարկեց  գնալ  բարձրակարգ ռեստորաններից մեկը: Նա եկավ ընկերուհու հետ: Նրանք ողջ երեկո լավ տրամադրություն ունեին  թանկարժեք ուտեստներ էին պատվիրում,  ես ինձ համար  միայն թեյ պատվիրեցի և կամաց-կամաց խմում էի: Նրանք մի լավ զվարճացան: Որոշ ժամանակ անց ես  խնդրեցի մատուցողին բերել հաշիվը. սակայն առանձին: Աղջիկներն իրար նայեցին ու  սկսեցին դժգոհել. «Դու հրավիրել ես և մե՞նք պետք է վճարենք»: Ես չթաքցնելով ժպիտս ասացի. «Ես հրավիրել եմ թեյ խմելու, եթե թեյ կցանկանաք,  ես սիրով կվճարեմ, իսկ մնացած ուտեստները դուք եք պատվիրել»:

Նրանք սկսեցին փորփրել իրենց պայուսակները, հանում էին իրենց կրեդիտ քարտերը, քանի որ մատուցողը նրանց ներկայացրեց մի կլորիկ հաշիվ:

Ես նկատեցի մատուցողի գոհունակ հայացքը, նրան որպես տղամարդ դուր եկավ իմ արարքը: Երբ ես ոտքի կանգնեցի ու նրանց  հաջողություն մաղթելով ուզում էի դուրս գալ, նա ականջիս ասաց. «Լավ դաս տվեցիր այդ ձրիակերներին, եղբայր»:

Տղաներ, հեռու մնացեք կուրտիզանուհիներից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն