Պատահել, է որ ձեր մայրիկից լսեք որ 30 տարեկանում նա այնքան էներգիա ուներ և այնքան ուժ ուներ, որ հասցնում էր անել «աշխարհի» գործերը, այնքան հիշողություններ ունի այդ տարիքի հետ կապված, որ հասկանում եք, թե որքան հագեցած կյանքով է նա ապրել և դուք նույնպես ցանկանում եք այդպիսին լինել: Եվ այժմ նա սրտի ցավով է նայում ժամանակակից 30-ամյա կանանց, որոնք այնքան են ծուլացել, որ չեն ուզում ոչինչ անել ոչ միայն իրենց մտերիմների, այլ նաև իրենք իրենց համար:
Այսօր 30-ամյա շատ կանայք այնպիսի տեսք ունեն, որ կարծես իրենց երիտասարդդությունն անց են կացրել ամենադաժան ու ամենածանր աշխատանքի մեջ և նրանց այլևս հետաքրքիր չէ կյանքը: Եվ հասկանալի չէ նրանց կյանքի նպատակը:
Սթափվեք կանայք, 30 տարեկանը դա ամենագեղեցիկ տարիքն է, որը պետք է վայելել, դա այն տարիքն է, երբ պետք է կյանքը լցնել երջանիկ հիշողություններով: Դուք այլևս երբեք 30 տարեկան չեք լինի: Մի կորցրեք տարիները, եղեք նպատակասլաց, սիրառատ, վայելեք կյանքի ամեն վայրկյանը, չէ՞ որ ամեն մի օրը կյանքի մի փոքրիկ ժզմանակահատված է: Եթե հոգնել եք կյանքից, երբ ընդամենը 30 տարեկան եք, ապա ինչպիսի՞ն կլինեք 10, 20, 30 տարի հետո:
Սթափվեք 30-ամյա կանայք, որպեսզի 70, 80, 90 տարեկանում ափսոսանքի զգացում չունենաք և օրերից մի օր չասեք. "Եվ ինչու այդ մասին ինձ ոչ ոք չասաց, երբ ես 20 տարեկան էի":
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն