ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1. 230.000 ՀՀ քաղաքացիների համար հասանելի կլինի ավելի բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթ՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններ։
Ծրագրի արժեքը՝ 3 մլրդ դրամ։
2. Ստոմատոլոգիական բուժօգնությունից հանվել է համավճարը մինչև 7 տարեկան երեխաների և մի շարք այլ քաղաքացիների համար, ավելացվել է ծառայությունների փաթեթը։
Ծրագրի արժեքը՝ 500մլն դրամ։
3. Փետրվարի 1-ից կգործի գլխուղեղի իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ և էնդովասկուլյար բուժման պետական ծրագիր բոլոր քաղաքացիների համար՝ ըստ բժշկական ցուցումների։
Ծրագրի արժեքը՝ 400մլն դրամ։