Բաղադրիչներ
Խմորի համար՝ ալյուր — 200 գր, կարագ — 100 գր, թթվասեր — 100 գր, շաքարավազ — 50 գր, փխրեցուցիչ — 1 թ/գդ, աղ — 1 պտղունց
Միջուկի համար՝ բանան — 1 հատ, կաթնաշոռ — 200 գր. շաքարավազ — 50 գր, ալյուր — 1 ճ/գդ, կոկոսի քերուկ — 1-2 ճ/գդ, վանիլին — 1 թ/գդ
Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի հետ։ Ավելացնում ենք թթվասերը, աղը և խառնում։Պատրաստման եղանակ
Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և գդալով խառնում։
Խմորը պետք է ստացվի փափուկ և ենթարկվող։ Այդ պատճառով կարող է անհրաժեշտ լինել ալյուրի տարբեր քանակություն` կախված դրա խոնավակլանման հատկությունից։ Կարևորը` խիտ և պինդ խմոր չստացվի։ Խմորը 20-30 րոպեով դնում ենք սառնարանը։
Պատրաստում ենք միջուկը:
Բանանը պատառաքաղով ճզմում ենք ցանկալի է այնպես, որ ոչ թե լիովին համասեռ զանգված ստանանք, այլ ոչ մեծ կտորներ մնան ։ Ավելացնում ենք միջուկի մնացած բաղադրիչները։ Ցանկալի է վերցնել փափուկ, միասեռ, մածուկանման կաթնաշոռ։ Եթե ձեռքի տակ այդպիսի կաթնաշոռ չունենք, կարող ենք եղածը անցկացնել մանր մաղով և մի փոքր թթվասեր ավելացնել։ Լավ խառնում ենք, և միջուկը պատրաստ է։
Խմորը բաժանում ենք 12 մասի։ Ամեն մասն առանձին գրտնակում ենք։
Շերտի վրա լցնում ենք միջուկի 1/12 մասը։ Եզրերը զգուշորեն միացնում ենք, որպեսզի ստացվի երկարավուն պատրաստվածք։ Անհրաժեշտության դեպքում մատերը կարելի է ալյուրոտել։
Պատրաստվածքը շրջում ենք այնպես, որ միացման հատվածը դեպի ներքև լինի և եզրերը ծռում ենք այնպես, որ բանանի տեսք ստանա։ Նույն գործողությունը կատարում ենք մնացած խմորի և միջուկի հետ։Կարկանդակները շարում ենք յուղաթղթով ծածկած տապակի վրա։
Դնում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում և թխում մոտավորապես 20-30 րոպե, կամ այնքան , մինչև խմորը մեղմ ոսկեգույն դառնա։
Թողնում ենք կարկանդակները սառչեն, ապա մատուցում ենք:
Այսպիսի կարկանդակներ շատերն են սիրում դեռ մանկուց, սակայն այս մեկը ոչ միայն բանանի յուրահատուկ տեսք ունի, այլև հենց այդ մրգի շատ համեղ միջուկ