Հավանաբար շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր իրենց մաշկի վրա չեն նկատել կարմիր խալեր կամ կարմիր կետեր, որոնք նման են խալերի, որոնք որպես կանոն, դրանք փոքր են եւ հիմնականում հանդիպում են պարանոցի, կրծքի եւ մեջքի հատվածում:
Ի՞նչ պետք է իմանաք դուք այս երևույթի մասին, արդյո՞ք վտանգավոր են դրանք, կամ ինչպե՞ս են հայտնվում մաշկի վրա:
Գիտականորեն այդ երևույթներն անվանվում են կարմիր նեւուս կամ անգիոմա: Սովորաբար դրանք հայտնվում են մաշկի բաց գույն ունեցող մարդկանց, երեխաների եւ տարեցների մոտ:
Որպես կանոն, ցանկացա գիտակից մարդու մոտ մաշկային ցանկացած նորագոյացություն անհանգստություն է առաջացնում, եւ կարմիր խալերը եւս բացառություն չեն: Դրանք չեն ցավում, սակայն էսթետիկապես այդքան էլ հաճելի չեն, իսկ երբեմն կարող են նաեւ քոր գալ: Հարկ է միանգամից նշել, որ կարմիր խալերը վտանգավոր չեն, սակայն մաշկի վրա ցանկացած փոփոխություն պետք է սթափեցնի մեզ:
Այսպես ուրեմն, եթե նկատում եք, որ կարմիր խալերի քանակն անհամեմատ շատացել է, հատկապես՝ կրծքի հատվածում, ապա կարիք կա այցելելու բժիշկի, քանի որ դա նշան է, որ Ձեր օրգանիզմում մի բան այն չէ:
Ներկայացնում ենք մի քանի պատճառ, թե ինչու են առաջանում կարմիր խալերը
1. մասնագետները կարմիր խալերի առաջացումը կապում են լյարդի՝ ոչ այնքան լավ աշխատանքի հետ:
2. ոչ ճիշտ սննդակարգ, երբ կերակրափողում եւ լյարդում մեծ քանակությամբ տոքսիններ են կուտակվում:
3. արեւի տակ չափից շատ մնա
4. ժառանգականություն
5. հորմոնալ խանգարումներ
6. տարիք
Իսկ ե՞րբ է պետք անհանգստանալ. պետք է ուշադրություն դարձնել խալերի ձեւին եւ չափին: Սովորաբար կարմիր խալերի չափսերը տատանվում են 1-4 մմ սահմաններում: Եթե դրանք հարթ չեն, գերազանցում են 6 մմ-ը, թեփոտ են, ապա պետք է դիմել մաշկաբանի:
Ուշադրություն դարձրեք նաեւ խալերի գույնին: Եթե դրանք վառ կարմիր են, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են, ապա պետք է այցելել բժիշկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն