Article image
Մեր մանկության սիրելի «Ընկույզը», գրանցեք շատերի սիրելի այս թխվածքի բաղադրատոմսը և վայելեք ողջ ընտանիքով

Այս թխվածքը իր հետաքրքիր տեսքով և իր յուրահատուկ համով շատերի համար ամենասիրելի քաղցրավենիքներից է: Այն գրավում  է հատկապես երեխաներին:

 

Բաղադրիչներ

Ալյուր 300 գ

Շաքարավազ 1 բաժակ

Կարագ 200 գ

Ձու 4 հատ

Վանիլին

Սոդա 0,5 թ. գդալ

Աղ

 

Պատրաստման եղանակը

Նախապես փափկեցրած կարագը  հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը,  այնուհետև ձվերը, աղը, սոդան, լավ խառնել և ավելացնել ալյուրը:  Խմորը դնել սառնարանը 30 րոպե:

Գդալի օգնությամբ լցնել կաղապարի մեջ և թխել մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել և  լցոնել եփված խտացրած կաթով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն