Այսօր շատերն են նախընտրում էներգախնայող լամպեր օգտագործել, քանի որ դրանք իսկապես հնարավորություն են տալիս խնայել էներգիան, և նրանցում բացակայում են տաքացնող տարրերը:
Եվ ոչ ոք չի խոսում դրանց թերությունների մասին: Բայց, չէ՞ որ դրանք բավականին լուրջ թերություններ ունեն:
Դրանց կազմության մեջ առկա է բարձր տոքսիկության սնդիկ: Այդ լամպերի ներքին պատերին առկա է լյումինիֆոր: Էլկետրական հոսանքի ազեցության տակ այն ճառագայթում է սնդիկի և գազի խառնուրդ:
Եթե այդպիսի լամպը կոտրվի սենյակում, ապա կարելի է թունավորվել սնդիկի գոլորշիով, որը շատ թունավոր է, սնդիկով թունավորումը հանգեցնում է ծանր հիվանդությունների, թուլամտության նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ:
Այդ լամպերի «սառը» լուսավորությունը մարդու մոտ առաջացնում է ոչ միայն քնի, այլ նաև մարսողության, սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, որոշ մարդկանց մոտ կարող է դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ:
Այդ լամպերը վնասական էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր են, դրանք բացասաբար են ազդում մարդու աշխատունակության, ուշադրույան, հիշողության վրա, ինչպես նաև մեծանում է սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերի հիվանդությունների առաջացման ռիսկը:
Այս լամպերի լույսը վնասակար է աչքերին:
Այդ լամպերը նաև վտանգավոր են նորածինների և փոքր երեխաների համար: Եթե լամպը շատ մոտ է գտնվում երեխայի մահճակալին, ապա կարող է երեխայի մաշկի վրա ի հայտ գալ ցան, էկզեմա, պսորիազ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն