Article image
Փոշու տիզը սարսափելի երևույթ է՝ սարսափելի հետևանքներով. ահա, թե ինչպես կարելի է ազատվել դրանից տնական պարզ միջոցով

Փոշու տզեր կան բոլոր տներում: Դրանք նկատելի չեն անզեն աչքով,  բայց առողջական բազմաթիվ խնիրներ են առաջացնում:  Նրանք շատ են սիրում սավանները, բարձի երեսները, ծածկոցները: Բայց որքանո՞վ է հաճելի նրանց հետ կիսել անկողինը:  Դրանք սնվում են մեր մաշկի մահացած բջիջներով և կարող են  ալերգիա առաջացնել,  նաև  մաշկային ցան  կամ ասթմատիկ նոպաներ:

Փոշուց ալերգիա ունեցող մարդիկ պետք է իմանան, որ իրականում  ալերգիան ոչ թե փոշուց է, այլ  հենց տզերից:  Անկողնու կանոնավոր լվացումը  և արդուկումը պարտադիր է, սակայն դա չի ազատում տզերից:  Բացի այդ ոչ բոլոր փոշեկուլներն են արդյունավետ  այդ փոքրիկ վնասատուների դեմ պայքարում: Փոշու տզերից ազատվելու համար  անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել : Եվ այդ հարցում կօ

2 բաժակ  ջուր

15-30 կաթիլ էվկալիպտի յուղ

Կիրառման եղանակը

Էվկալիպտի յուղը և ջուրը լցնել հեղուկացիրի մեջ, լավ թափահարել և փչել  անկողնու վրա:

Այնուհետև այդ անկողինը  կախել տաք, չոր տեղում, կամ արևի տակ: Ի դեպ, տզերը արև և լույս չեն սիրում:  Կրկնել շաբաթը 3 անգամ և փոշու տիզը կլքի ձեր անկողինը: Այս մեթոդը հիանալի արդյունք է ապահովում: Պարբերաբար  պետք է օդափոխել բնակարանը:

Հիշեցում, պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում, քանի որ ներքին ընդունման համար այն կարող է թունավոր լինել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն