Այսօր չկա երևի մեկը, որ լսած չլինի ավոկադոյի և դրա օգտակարության մասին: բայց արդյո՞ք մենք գիտենք, թե ինչով և ինչին է այս միրգն այդքան օգտակար
Սա բավականին կալորաիական միրգ է, հարուստ է սպիտակուցներով, հանդիսանում է կալիումի և վիտամին C-ի և E-ի հարուստ աղբյուր, իսկ յուղերի հարուստ պարունակության շնորհիվ` ավոկադոն ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլև շատ օգտակար է մազերի ու մաշկի համար
Մրգի 100 գ պարունակում է 120 կկալ, սակայն, որպես կանոն, այս կալորիաներն օրգանիզմում ճարպի տեսքով չեն պահպանվում: Ավոկադոն նաև պարունակում է նաև օլեինաթթու, որն այրում է խոլեստերինի ավելցուկներն օրգանիզմում: Իր սննդարարությամբ ավոկադոն շատ հարմար է բուսակերների համար:
Սա հիանալի կանխարգելման միջոց է ուռուցքաբանական հիվանդությունների համար: Սակայն չարժէ օրվա ընթացքում մեկ հատից ավելի ավոկադո ուտել:
Եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում ավոկադո գնել, ընտրեք փափուկն ու մաքուրը, մատով սեղմելուց այն պետք է հեշտ ենթարկվի. հիշեք, ավոկադոն չի կարելի սառեցնել: Ավոկադոյով ուտեստներ պատրաստելու ընթացքում չմոռանաք լիմոնահյութ ավելացնել, հակառակ դեպքում միրգը կփոխի իր գույնը:
Ավոկադոյի խյուսը խորհուրդ է տրվում տալ նաև նորածիններին՝ հավելյալ սննդի անցնելու ժամանակ: Ավոկադոն շատ յուրահատուկ միրգ է, որն ունի բուժիչ-կոսմետոլոգիական, նաև համային յուրատեսակ հատկանիշներ:
Մրգի միջուկը կազմում է մրգի ծավալի 85%-ը: Այն կարելի է ուտել և հում, և եփած վիճակում: Ավոկադոյից պատրաստում են աղցաններ, համեմունքներ, ինչպես նաև տարատեսակ սենդվիչներ:
Բժշկության մեջ միրգն օգտագործվում է
Ավոկադոյի տերևներն ու կեղևն օգտագործվում է նաև ճիճվաթափության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն