Article image
Եթե ցանկանում եք տանը միշտ բարեկեցություն լինի, ապա հետևեք այս խորհուրդներին

Ժողովրդական հավատալիքները  այսօր շատերին անհեթեթ են թվում: Կարելի է  դրանց հավատալ, կարելի է անտեսել, սակայն մի բան պարզ է, որ մեր տատիկներն ու պապիկները խիստ կերպով հետևում էին դրանց:

Եթե ցանկանում եք  դեպի տուն ձգել հարստությունը,  հետևեք այս խորհուրդներին:

Փողը մի պահեք լուսավոր տեղում,  դա նրան դուր չի գալիս:

Սեղանի վրա դանակ մի թողեք: Երբեք ու ոչ մի դեպքում  փողը մի թողեք սեղանի վրա:

Ժողովրդական հավատալիքի համաձայն, եթե նորալուսնին փողով լի դրամապանակը դնեք պատուհանի գոգին և թողնեք 3 գիշեր, ամսվա վերջին  ֆինանսական  վիճակը կրկնակի կլավանա:

Երբեք  մի ծախսեք  մինչև վերջին կոպեկը դրամապանակում միշտ պետք է  փող լինի, թղթադրամ, այլ ոչ թե մանրադրամ:

Հաճախակի լվացեք պատուհանները, հայելիները: Մաքուր հայելու առջև դրեք  փող, շուտով  ձեր գումարը կրկնպատակվի:

Փողը հաշիվ է սիրում, սակայն  դրամատուփի մեջ հավաքված գումարը  պետք չէ հաճախակի հաշվել:

Ձեր տան եկած հյուրերին թույլ մի տվեք երկար ժամանակ կանգնել շեմին, դա կարող է վախեցնել և փախցնել հաջողությունը և բարեկեցությունը:

Հիշեք բումերանգի կանոնը: Թե լավ, թե վատ գործերը վերադառնում են ձեզ, մի մերժեք կարիքավորներին, դրա դիմաց, դուք  կրկնապատիկը կստանաք:

Աշխատավարձը նույն օրը մի ծախսեք, աշխատավարձը պետք է տանը «գիշերի»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն