Ծարավը ֆիզիկական զգացում է, որը հուշում է, որ օրգանիզմն ունի ջրի կարիք: Հեղուկի կորուստը կարող է պայմանավորված լինել տաք չոր օդի առկայությամբ, ֆիզիկական կամ մտավոր աշխատանքով, գրգռվածությամբ կամ տարբեր հիվանդություններով, ուստի սա կարևոր ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Երբ օրգանիզմում ջրի մակարդակը որոշակի ցուցանիշից ցածր է լինում օրգանիզմն ազդանշաններ է ուղարկում ծարավի տեսքով: Սակայն լինում են դեպքեր, երբ ծարավի պայմանավորված է լինում որևէ հիվանդությամբ: Սա է պատճառը, որ հարկավոր է ավելի ուշադիր լինել և չանտեսել նման ախտանշանը:
Ծարավով դրսևորվող հիվանդությունների շարքին կարող են դասվել այնպիսի լուրջ առողջական խնդիրները, ինչպիսին են վարակիչ հիվանդությունները, օրգանիզմի ջրազրկումը կամ ջերմային հարվածը: Եթե այս ախտանշանն ի հայտ է գալիս բավականին հաճախ կամ մարդուն երկար ժամանակ տանջում է անհագ ծարավը, ապա հարկավոր է «շտապօգնություն» զանգահարել կամ դիմել վարակաբանին:
Եթե ծարավի զգացողությունը պայմանավորված է որևէ հիվանդությամբ, ապա հարկավոր է առաջին հերթին բուժել հիմնական հիվանդությունը՝ հետագայում խնդրի խորացումից ու կողմնակի բարդություններից խուսափելու համար: Բացի այդ, հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը: