Ներկայացնում ենք ձեզ 6 զվարճալի պատմություն, որոնք կստիպեն ոչ միայն ժպտա, այլև ավելի խորը մտածել կյանքի մասին:
Պատմություն 1
Ամուսինը մտնում է լոգարան այն պահին,երբ կինը դեռ նոր էր ավարտել լոգանքը: Լսվում է դռան զանգը,կինը փաթաթվում է սրբիչով և վազում բացելու:
Դռան շեմին կանգնած էր հարևանը, ով ասում է, որ կտա 1000 դոլար,եթե կինը հանի իր սրբիչը: Կինը հանում է սրբիչը, հարևանը տալիս է նրան 1000 դոլար և գնում: Ամուսինը հարցնում է ,թե զանգն ով էր տալիս,կինը պատասխանում է, որ հարևանը:Այդ ժամանակ ամուսինն ասաց.
-Շատ լավ է,որ եկել էր,հուսամ բերել էր այն 1000 դոլարը,որը ինձ պարք էր մնացել:
Վարկ տալիս կիսվեք տեղեկությամբ մարդկանց հետ,հակառակ դեպքում կարող եք հայտնվել վատ իրավիճակում:
Պատմություն 2
Քահանան առաջարկեց մենուհուն տեղ հասցնել մեքենայով:Երբ նա նստեց մեքենան ոտքը ոտքին գցեց,այդ ժամանակ նրա մի ազդրը սկսեց երևալ:Քահանան չդիմացավ և ձեռքը դրեց կնոջ ոտքին,ինչից հետո կինն ասաց.
-Դուք հիշու՞մ եք Սաղմոս 129-ը:
Այդ ժամանակ քահանան ետ քաշեց ձեռքը,սակայն որոշ ժամանակ անց կրկին դրեց ձեռքը կնոջ ոտքին և կրկին լսեց նույն արտահայտությունը:
Քահանան ասաց.
-Կներեք,քույր,սակայան ես չդիմացա:
Երբ նրանք հասան մենաստան,քույրը հոգոց հանեց և դուրս եկավ մեքենայից:
Երբ քահանան ետ վերադարձավ եկեղեցի,գտավ Սաղմոն 129-ը:Այնտեղ գրված էր «Ավելի հեռուն գնա,փնտրիր և կգտնես դու երջանկությունը»:
Եթե դուք վատ գիտեք ձեր աշխատանքը,ապա զարգացման համար շատ իրադարձություններ կարող եք բաց թողնել:
Պատմություն 3
Մի օր առևտրի բաժնի վարիչը, քարտուղարուհին և կառավարիչը գտնում են մի կախարդական լամպ: Դրա միջից դուրս է գալիս ջին և ասում, որ կկատարի նրանց մի ցանկությունը:
Քարտուղարուհին ասում է.
— Առաջինը ես եմ. ուզում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում,նավի վրա և ոչնչի մասին չմտածել:
Ջինը կատարում է նրա ցանկությունը:
Առևտրի բաժնի վարիչն ասում է.
-Իսկ հիմա ես եմ. ուզում եմ Հավայան կղզիներում,ծովափին,մերսումով և անսահման շատ խմիչքով,կյանքիս սիրո հետ միասին:
Ջինը կատարում է նրա ցանկությունը և ասում կառավարիչին.
-Իսկ հիմա քո հերթն է:
— Իսկ ես ուզում եմ,որ այս երկուսը վերադառնան աշխատանքի ճաշից հետո:
Միշտ թույլ տվեք ղեկավարությանը առաջինը խոսել:
Պատմություն 4
Արծիվը ծառի վրա նստած հանգստանում էր, երբ հանկարծ նրան մոտեցավ նապաստակը և ասաց.
-Ես կարո՞ղ եմ քեզ պես նստել և ոչինչ չանել:
Արծիվը պատասխանեց.
-Իհարկե:
Հանկարծ անտառից հայտնվեց աղվեսը և կերավ նապաստակին:
Հանգիստ նստելու և ոչինչ չանելու համար պետք է շա՜տ բարձր նստել:
Պատմություն 5
Հնդկահավը զրույցի էր բռնվել ցուլի հետ.
-Ես երազում եմ հասնել այս ծառի գագաթին,սակայն այդքան ուժ չունեմ:
Ցուլը պատասխանեց.
-Ինչու՞ չես ուտում իմ աթարը,այն կսնուցի քեզ և դու կկարողանաս հասնել ուր ուզում ես:
Հնդկահավը փորձեց և իսկապես,կարողացավ հասնել առաջին ճյուղին,երկրորդ օրը նա կարողացավ հասնել 2-րդ ճյուղին,իսկ 3-րդ օրը նա կրկին կերավ աթարը և հասավ ծառի գագաթին: Սակայն ֆերմերը տեսավ նրան և կրակեց:
Կեղտով մանիպուլացիան կարող է օգնել հասնել բարձունքների,սակայն դա այնտեղ ձեզ չի պահի:
Պատմություն 6
Թռչնակը չվում էր դեպի հարավ: Սաստիկ ցուրտ էր և նա սառեց, ընկավ գետնին:Կովը նրա մոտով անցնելիս կեղտոտեց վրան:Կովի կեղտի մեջ պառկած ժամանակ թռչունը տաքացավ,կյանքի վերադարձավ: Նա այնքան լավացավ,որ սկսեց երգել:Այդ ժամանակ կողքով անցնող կատուն լսեց նրա ձայները,հանեց թռչունին կեղտի միջից և կերավ նրան:
1.Ոչ բոլորը,ովքեր կեղտոտում են ձեզ վրա,ձեր թշնամին են:
2.Ոչ բոլորը,ովքեր հանում են ձեզ այդ կեղտից ձեր ընկերն են:
3.Երբ կեղտի մեջ ես,ավելի լավ է բերանդ փակ պահես: