Հաճախ է լինում, որ ցանկություն է առաջանում ինչ որ համեղ բան պատրաստել, բայց որ պատրաստելու համար շատ ժամանակ չծախսվի և շատ համեղ լինի: Այս կարկանդակը հենց այդ դեպքերի համար է: Ամեն ինչ շատ պարզ է և այն կարելի է մատուցել թե որպես նախուտեստ և թե որպես տաք ուտեստ:
Բաղադրիչներ
1 լավաշ
205-300 գ աղացած միս
2-3 ձու
Կետչուպ, թթվասեր, մայոնեզ
Աղ,, համեմունք, պանիր
Պատրաստման եղանակը
Աղացած միսը պատրաստել ինչպես կոտլետների համար, լավաշը բացել և լավաշի վրա հավասարապես լցնել խճողակը, թողել 10-15 րոպե, որպեսզի լավաշի մեջ ներծծվի խճողակի հյութը, և որպեսզի ռուլետի նման փաթաթելիս լավաշը չպատռվի:
Փաթաթել ռուլետանման, տապակը կամ կաղապարը պատել բուսայուող և դնել ռուլետը:
Ձվերից, թթվասերից կամ մայոնեզից, կետչուպից պատրաստել սոուս, համեմել աղով և լցնել ռուլետի վրա: Սուոսը պետք է լիովին ծածկի ռուլետը:
Եփել ձեռոցում 30 րոպե, 5-10 րոպե պատրաստ լինեուց առաջ վրան քերած պանիր լցնել և կրկին դնել ջեռոցը:
Անպայման փորձեք, ողջ ընտանիքը շատ գոհ կմնա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն