Հավանաբար քչերը գիտեն, որ գլիցերինը հիանալի օգնական է կենցաղային հարցերում:
Իր պարզ կիրառման շնոհիվ շատ տնտեսուհիներ բարձր են գնահատում գլիցերինը: Օրինակ հատապտուղների հետքերը կարելի է հեռացնել գլիցերինի օգնությամբ, դրա համար պետք է կեղտոտված հատակի վրա գլիցերին լցնել, այնուհետև պարզաջրել աղաջրով:
Թեյի և սուրճի հետքերը հեռացնելու համար պետք է քսել աղի և գլիցերինի խառնուրդ, և երբ հետքը անցնի լվանալ սովորականի պես:
Գիցերինը անփոխարինելի միջոց է փոշու դեմ: Պետք է գլիցերինով մաքրել կահույքի լաքապատ մակերեսը, և հայելիները և փոշի այլևս չի լինի:
Լամինաթին կամ պարկետին փայլ հաղորդելու համար, պետք է մաքրող ջրին ավելացնել քիչ քանակությամբ գլիցերին:
Գլիցերինը օգտակար է ոչ միայն կենցաղում: Այն անփոխարինելի է նաև կոսմետոլոգիայում: Շամպունի մեջ ավելացված մեկ-երկու կաթիլ գլիցերինը մազերին փայլ կհաղորդի:
Եթե ձեռքերի մաշկը մշտապես չոր է, ապա այդ հարցում ևս կօգնի գլիցերինը: Մի քանի կաթիլ գլիցերին ավելացնել ձեռքի կրեմին և քսել ձեռքերին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն