Article image
Այս 2 հնարի օգնությամբ սպիտակ իրերը, նույնիսկ գուլպաներն ու սպորտային կոշիկները կփայլեն ինչպես նորը

Որքան գեղեցիկ է նայվում սպիտակ վերնաշապիկը, սակայն շատերը խուսափում են այն կրել, որովհետև դժվար է պահպանել դրանց ճերմակությունը մեկ կամ երկու անգամ լվանալուց հետո:

Այս երկու  հնարները  ճերմակ իրերին կվերադարձնեն իրենց գեղեցկությունն ու փայլը, և դրանք նորի տեսք կունենան:

Եղանակ  1

Եթե կան նաև դեղին հետքեր, ապա այդ ջրին ավեացրեք  աղ և հասցրեք եռման: Այնուհետև այդ ջրի մեջ թրջեք իրերը:Խառնել սննդային սոդան 250 մլ տաք ջրի մեջ:  Այդ  ջրի մեջ  թրջել իրերը և թողնել ողջ գիշեր: Առավոտյան լվանալ սովորականի պես:

Եղանակ 2

5 հաբ ասպիրինը լուծել ջրում և թրջել ճերմակ  հագուստը  15 րոպե: Այնուհետև լվանալ:

Ի դեպ ասպիրինը կարելի է  ավելացնել  անմիջապես լվացքի մեքենայի մեջ:

Եթե իրերը ներկվել են մի շտապեք դրանք դեն նետել:

Նախ  եռացրեք կիտրոնի հյութով ջրի մեջ և թողեք 15-20 րոպե: Այնուհետև լվացեք սովորականի պես:

Եթե չեք ցանկանում եռացնել, ապա կարող եք  քացախ ավելացնել  լվացքի մեքենայի մեջ: Դա իրերին կվերադարձնի  իրենց նախկին ճերմակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo