Article image
Չկա մի կերեք, մեզ ով է տալիս, գնացեք աշխատեք, բոմժեր.... այս դեպքը, հավանաբար, ես երբեք չեմ մոռանա...

Մի քանի օր առաջ խանութում ականատես եղա մի դիպվածի և մինչև հիմա չեմ կարողանում զայրույթս զսպել: Խանութում ապրանքների ընտրությունը վերջացրել էի և մոտենում էի դրամարկղին: Հերթը մեծ չէր, երևի 3-4 հոգի, ու հանկարծ  լսվեց դրամարկղի մոտ նստած  կնոջ  գոռգոռոցը:

- Լսիր, այստեղ բարեգործական հիմնադրամ չի գործում,  որ ամեն մեկին 20-30 դրամ զիջենք ուր կհասնի:

Ես քայլերս արագացրի և պարզ դարձավ, թե ինչ է կատարվում: Դամարկղի մոտ կանգնած էր մի տղա երեխա, կլիներ  8-9 տարեկան, մաքուր, կոկիկ, հագնված,  ու նկատեցի, որ նա  աղերսագին նայում է գոռգոռացող կնոջը:

- Խնդրում եմ ներեք, մայրիկս հիվանդ է նրա համար դեղ գնեցի, ու հիմա  գումարը  չի բավարարում,  ես վաղը անպայման կբերեմ, ուղղակի տանը հիմա հաց չկա:

- Չկա մի կերեք,  մեզ ով է  տալիս, գնացեք աշխատեք,  բոմժեր,- ճչաց  կինը:

Տղան հացը թողեց  սեղանին և արցունքները սրբելով  գլխիկոր  գնաց դեպի դուռը, ես ետ կանչեցի տղային.

- Որքան չի բավարարում:

- 30 դրամ, դեղը թանկացել էր, մայրիկը չգիտեր դրա մասին, նա ինձ այնքան գումար էր տվել, որ կարողանայի նաև հաց գնել:

 

Ես վճարեցի  գումարը,  հացը  տվեցի  տղային ու ասացի, որ հանգիստ գնա տուն: Շրջվեցի այդ  կնոջն ու ասացի.

- Դատարկ գրպանը  մի օր կլցվի, բայց դատարկ գլուխն ու խղճից զուրկ հոգին՝ երբեք:

Սայլակը թողեցի հենց դրամարկղի մոտ ու դուրս եկա, ցանկություն չունեի  այդ կնոջ երեսը տեսնել, այլապես մի լավ ապտակ կհասցնեի նրան:

Ինձ  շատ զայրացեց նաև  հերթում կանգնածների անտարբերությունը, նրանցից ոչ մեկը չարձագանքեց և ոչինչ չասաց:  Բայց չէ որ այդ տղայի փոխարեն կարող է լինել մեզանից ցանկացած մեկի երեխան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն