Հնդկաձավարը հարուստ է ամինաթթուներով, հատկապես լիզինով և արգինինով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հնդկաձավարում պարունակվող սպիտակուցները իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, խոչընդոտում են լեղաքարերի առաջացումը, նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Հնդկաձավարը հարուստ է պղնձով, մագնիումով, երկաթով և ֆոսֆորով:
Եվ այսպես հնդակաձավարի կանոնավոր օգտագործումը հիանալի ազդեցություն է գործում օրգանիզմի վրա:
Հնդկաձավարը՝
կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
կարգավորում է զարկերակային ճնշումը
կանոնավորում է լիպիդային փոխանակությունը
խթանում է մարսողությունը
ամրապնդում է իմունային համակարգը
բարելավում է ոսկրային հյուսվածքի վիճակը
նվազեցնում է հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
ՀԻՇԵՑՈՒՄ. այն մարդիկ ովքեր ալերգիա ունեն բրնձի նկատմամբ, կարող են վատ արձագանքել նաև հնդկաձավարի նկատմամբ, կարող է ի հայտ գալ ցան, այտուցվածություն, մարսողական համակարգի խանգարումներ և ծանր ալերգիկ շոկ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն