Article image
Սալիկների կարերը սպիտակեցնելու համար ձեզ կասեմ մի գաղտնիք և դրանք կդառնան ինչպես նորը, դե անցանք գործի

Սալիկապատ հատակները գեղեցիկ են և շատ ջանքեր չեն պահանջվում դրանք խնամելու և փայլեցնելու համար: Բայց ինչ վերաբերում է դրանց կարերին, այլ հարց է: Արանքներում կուտակվում է կեղտ ժ, որը ժամանակի ընթացքում սևանում է: Սակայն այդ հարցն էլ է հեշտ լուծվող, հատկապես, որ հարկ չկա գնել թանկարժեք մաքրող միջոցներ: Այդ մաքրող միջոցը կարելի է պատրաստել տանը:

Բաղադրիչներ

7  բաժակ ջուր

0,5 բաժակ սննդային սոդա

1/3 բաժակ կիտրոնի հյութ

¼ բաժակ քացախ

Այս բաղարիչները լավ խառնել և լվանլ, մաքրել հատակը, հատկապես  սալիկների միջև կարերը:  Միջոցը կիրառելիս ցանկալի է կրել ռետինե ձեռնոցներ:

Սննդային սոդան կարող է մաքրել  դժվարանցանելի հետքերը: Այն թունավոր չէ, և փայլ է հաղորդում մակերևույթներին:  Սոդայով կարելի է շփել  սպասքը, որի վրա սուրճի ու թեյի կամ այլ հետքեր կան:

Սոդայի, քացախ և աղի լուծույթով կարելի է մաքրել խցանված խողովակը: Անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ սոդա, 1 ճաշի գդալ աղ և 2 ճաշի գդալ քացախ: Լցնել  խողովակի մեջ, 15 րոպե անց լցնել տաք ջուր:

Սննդային սոդայի օգնությամբ կարելի է ազատվել սառնարանում առաջացած  տհաճ հոտից:

Քացախը հիանալի սպիտակեցնող միջոց է, այն ոչնչացնում է միկրոբները և լուծում է ճարպերը, նաև հեռացնում է տհաճ հոտերը:

Հացամանում երբեմն տհաճ հոտ է  տարածվում, այն կարելի է վերացնել քացախով շփելով:

Խոհանոցային տախտակները հաճախակի մշակման կարիք ունեն, քանի որ դրանց մակերևույթին առաջացած ճեղքերում մանրէներ են կուտակվում: Տախտակ ները մշակել քացախի լուծույթով:

Խոհանոցի տարբեր անկյուններում հաճախ ճարպի դժվարանցանելի հետքեր են առաջանում: Դրանցից կարելի է ազատվել մանանեխի փոշու օգնությամբ: Մանանեխի փոշին լցնել յուղոտ հետքի վրա և ավելացնել մի քանի կաթիլ տաք ջուր, մի փոքր սպասել և կարելի է լվանալ նույնիսկ սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն