Օմեգա-3 ճարպաթթուներով հագեցած սննդակարգը խթանում է ուղեղի առողջ զարգացումը: Այս մթերքները և շատ համեղ են և չափազանց օգտակար են
Ընկույզ
Ընկույզն իր ձևով նման է ուղեղին և դա պատահական չ: Այն շատ օգտակար է ուղեղի համար, քանի որ համարվում է օմեգա -3 ճարպաթթուների աղբյուր: Այն խթանում է ուղեղի աշխատանքը
Ավոկադո
Ավոկադոն դա օգտակար հատկությունների բնական շտեմարան է Այն պարունակում է բազմաթիվ լավ ճարպեր : Երեխայի ուղեղի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ավոկադո:
Խնձոր
Խնձորը շատ օգտակար է ուղեղի համար, քանի որ նրանում պարունակվում է ուղեղի համար օգտակար կվերցետին:. Այն օգնում է երեխաներին կենտրոնանալ:
Վարսակաձավար
Վարսակաձավարը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից, նպաստում է հիշողության լավացմանը;
Ձու
Ձուն համարվում է ամենալավ մթերքներից մեկը երեխյայի սննդում, անկախ հանգամանքներից: Ուղեղի համար օգտակար է հատկապես դեղնուցը:
Յոգուրտ
Յոգուրտը օգտակար է երեխայի նյարդաբանական առողջության համար: Յոգուրտում պարունակվող ճարպերը անհրաժեշտ են ուղեղի զարգացման համար: Բացի այդ յոգուրտը բարձրացնում է տրամադրությունը:
Ձուկ
Ձուկը հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են երեխայի ուղեղի առողջ զարգացման համար: Ձուկը լավացնում է հիշողությունը
Ձիթապտղի յուղ
Ձիթատղի յուղը հարուստ է մոնոհագեցած ճարպաթթուներով, որոնք օգտակար են ուղեղի զարգացման համար: Բուսայուղը պետք է օգտագործել չափավոր քանակությամբ:
Նուշ
Նուշը, ճարպթթուների հետ մեկտեղ, պարուանակում է նաև սպիտակուցներ, որոնք վերականգնում են ուղեղի ախտահարված բջիջները: Բացի այդ նուշը լավացնում է երեխայի ճանաչողական կարողությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն