Մեր կյանքի մեծ մասը մենք ծախսում ենք հետապնդդելով կեղծ նպատակներ և խոնարհվելով կեղծ իդեալներին: Այն օրը, երբ կսկսեք դա գիտակցել, կսկսեք –-ճիշտ ապրել:
Մի փորձեք սիրաշահել շրջապատի մարդկանց, առաջին հերթին փորձեք ինքներդ ձեզ դուր գալ:
Մի փորձեք պայքարել ծերության դեմ, դա նման է քամի բռնելուն: Սովորեք վայելել ներկա պահը: Ձեր մարմինը փոխվում է դա միշտ էլ այդպես է եղել: Ժամանակ մի կորցրեք, մի փորձեք փոխել այդ ընթացքը, դրա փոխարեն փոխեք ձեր վերաբերմոււնքը և փորձեք գնահատել այդ փուլի գեղեցկությունը:
Ոչ ոք կատարյալ չէ և ոչ ոք իսկապես գոհ չէ իր ճակատագրից: Երբ դուք դա գիտակցեք, կազատվեք համեմատություններից և դատողություններից: Դա իսկապես օգնում է:
Ոչ ոք չի տեսնում, թե ինչն եք դուք ճիշտ անում, իսկ այ սխալները բոլորն են նկատում; Երբ դուք սա հասկանաք , ձեզ համար ավելի հեշտ կլինի ապրելը, և կյնքից ավալի մեծ բավականություն կստանաք:
Դուք երևի շատ եք ափսոսում, որ տարիներ եք կորցրել ինքնաքննադատության վրա, փորձեք համաձայնության գալ ձեր հոգու, այլ ոչ թե մարմնի հետ: Ներդաշնակ եղեք ինքներդ ձեզ հետ:
Ձեր առողջությունը կարևոր է, սակայն սթրեսը, վախը և անհանգստությունը ավելի շատ են քայքայում այն, քան համեղ ուտեստներն ու ընպլեիքները, որոնցից դուք հրաժարվում եք: Առողջության համար ամենալավ դեղերն են երջանկությունն ու խաղաղությունը:
Ո՞վ կհիշի ձեզ և ինչո՞ւ: Ձեր սերն ու իմաստությունը ավելի երկար կապրեն և ձեր մասին ձեր սերունդներն ավելի շատ կխոսեն, քան ցանկացած նյութական իր թողնելիս:
Մենք այս կյանքում հյուր ենք, մի գնացեք քամուն հակառակ, դա կարող է լուրջ փորձություն դառնալ: Կյանքը պայքար չէ, այլ արկած:
Մշտապես օգտվեք լավից, վաղվա օրը երաշխարվորված չէ, այսօրվա օրը նվեր է, ապրեք ներկայով, կերեք, խմեք և երջանիկ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն: