Այս թխվածքը ուրախ մթնոլորտ է ստեղծում տանը, նրա բույրը բոլորին հրավիրում է թեյի սեղանի շուրջ և ընտանեկան հաճելի երեկոն ապահովված է:
Բաղադրիչներ
250 գ ալյուր
250 գ կարագ կամ մարգարին
4 ձու
200 գ շաքարավազ
1,5 թ. գդալ փխրեցուցիչ
Վանիլին
Ջնարակի համար
150 գ շաքարի փոշի
3 ճաշի գալ մանդարինի հյութ
Միջուկի համար
7-8 հատ քաղցր մանդարին
Պատրաստման եղանակը
Ձվերը հարել շաքարավազի հետ հարիչով բարձր արագության տակ, մինչև լավ փրփրի, հարել 12-15 րոպե, ավելացնել վանիլինը:
Կարագը կամ մարգարինը հալեցնել մարմանդ կրակի վրա և դանդաղ ավելացնել հարած ձվերի վրա, ալյուրին վելացնել փխրեցուցիչը և մաղելով ավելացնել ձվակարագային խառնուրդին և զգուշորեն խառնել:
Մանդարինները լվանալ, կեղևը մաքրել, բաժանել մասերի և հեռացնել սպիտակ թաղանթը: Ջեռոցի տապակի վրա կարագ քսել, լցնել խմորը, շարել մանդարինները,
Թխել 40-50 րոպե 190 աստիճանի տակ, պատրաստ լինելը ստուգել չոփիկի օգնությամբ:
Մանդարինի հյութը խառնել շաքարի փոշու հետ և լցնել տաք պիրոգի վրա,
Թողնել սառչի և մատուցել:
Անուշ լինի
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն