Մեր օրերում մազերի լամինացիան ամենատարածված միջոցներից է, այն նորաձև է և շատ գեղեցիկ: Մազերի լամինացիա կարելի է անել տանը և արդյունքն էլ ամենևին էլ չի տարբերվի գեղեցկության սրահում արված լամինացիայից:
Ստորև առաջարկվող լամինացիան թույլ կտա պահպանել արդյունքը 14 օր:
Դիմակ մազերի լամինացիայի համար
Բաղադրիչներ
100 գ կոկոսի կաթ, ( ոչ թե յուղ)
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ ձիթայուղ
1,5 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
Պատրաստման եղանակը
Օսլան միացնել կիտրոնի հյութի հետ և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան, լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթը և ձիթայուղը և լավ տաքացնել մարմանդ կրակի վրա, սակայն չհասցնել եռման:
Երբ զանգվածը պնդանա, քսել մաքուր խոնավ մազերին խնամքով տարածելով մազերի վրա, վրայից հագնել պոլիէթիլենային գլխարկ և վրայից փաթաթել սրբիչով: Թողնել 45 րոպե և լվանալ ոչ սուլֆատային շամպունով:
Մազերը կդառնան մետաքսի նման փափուկ, փայլուն, և գեղեցիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն