Article image
 Մանդարինով  պիրոգ «Ձմեռային հեքիաթ», մատներդ հետը կուտես այնքան համեղ է

Այս թխվածքը ուրախ մթնոլորտ է ստեղծում տանը, նրա բույրը բոլորին հրավիրում է թեյի սեղանի շուրջ և ընտանեկան հաճելի երեկոն ապահովված է:

Բաղադրիչներ

250 գ ալյուր

250 գ կարագ կամ մարգարին

4 ձու

200 գ շաքարավազ

1,5 թ. գդալ փխրեցուցիչ

Վանիլին

 

Ջնարակի համար

150 գ շաքարի փոշի

3 ճաշի գալ մանդարինի հյութ

 

Միջուկի համար

7-8 հատ քաղցր մանդարին

 

Պատրաստման եղանակը

Ձվերը հարել շաքարավազի հետ հարիչով բարձր արագության տակ,  մինչև լավ փրփրի, հարել 12-15 րոպե, ավելացնել վանիլինը:

Կարագը կամ մարգարինը հալեցնել մարմանդ կրակի վրա  և դանդաղ ավելացնել  հարած ձվերի վրա,  ալյուրին վելացնել  փխրեցուցիչը  և  մաղելով ավելացնել ձվակարագային խառնուրդին և զգուշորեն խառնել:

Մանդարինները լվանալ,  կեղևը մաքրել, բաժանել  մասերի և հեռացնել սպիտակ թաղանթը:  Ջեռոցի տապակի վրա  կարագ քսել, լցնել  խմորը, շարել մանդարինները,

Թխել 40-50 րոպե 190 աստիճանի տակ,  պատրաստ լինելը ստուգել  չոփիկի օգնությամբ:

Մանդարինի հյութը խառնել շաքարի փոշու հետ  և լցնել տաք պիրոգի վրա,

Թողնել սառչի և մատուցել:

Անուշ լինի

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն